Կառավարությունը խաղողագործներին, որոնց խաղողը ոչնչացվել է կարկուտի հետևանքով, իսկ խաղողի այգին ապահովագրված չի եղել, յուրաքանչյուր վնասված հեկտարի համար բյուջեից 3 500 լարի կհատկացնի։ Այս մասին հոկտեմբերի 2-ին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Կախեթիի շրջանում բերքահավաքն այժմ շատ հաջող է ընթանում։ Ես անձամբ եղել եմ այդ վայրում և վիճակը շատ լավ է։ Մենք հնարավորինս օգնում ենք մեր ժողովրդին։ Ցավոք սրտի, հազարավոր հեկտարների խաղողի այգիներ են տուժել կարկուտից, ոչնչացվել է բերքը։ Ասացինք, որ այս վնասված խաղողը կիրացնենք։ Արդեն 20 միլիոն լարիի վնասված խաղող ենք իրացրել, բայց չնայած դրան, քանի որ վնասվել է, որոշեցինք, ինչպես 2 տարի առաջ, օգնել տուժած խաղողագործներին և վնասված հեկտարի համար հատկացնել 3 500 լարի օգնություն։ Կարծում եմ՝ դա նրանց կօգնի նպատակային օգտագործել՝ այս վնասված խաղողի այգին փրկելու և այնուհետև նորից վերականգնելու համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Ինչպես կառավարության նիստից հետո է պարզաբանել շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Թենգիզ Նասարիձեն, սեպտեմբերի 2-ին և 17-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է մոտ 6 հազար հեկտար խաղողի այգի։
«Բարեբախտաբար այս տարածքի գրեթե կեսն ապահովագրված էր, ինչը շատ լավ է։ Սակայն որոշ գործոնների պատճառով մնացած տարածքի սեփականատերերը խաղողի այգիները չեն ապահովագրել։ Կառավարության որոշմամբ մշակվել է մեխանիզմ, որով բոլոր խաղողագործները, որոնց խաղողն ամբողջությամբ վնասվել է, օգնություն կստանան մեկ հեկտարի համար 3500 լարիի չափով»,- ասել է Թենգիզ Նասարիձեն։
