Ուկրաինան պատրաստ է հակահարձակման անցնել՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու համար։ Այս մասին Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 5 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
«Կարծում եմ՝ այսօր մենք պատրաստ ենք դա անել։ Կցանկանայինք, որ որոշ բաներ ունենայինք, բայց չենք կարող ամիսներով սպասել: Մենք խորապես հավատում ենք, որ մեզ կհաջողվի։ Չգիտեմ՝ դրա համար ինչքան ժամանակ կպահանջվի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ըստ Վլադիմիր Զելենսկիի, կա միայն մի զենք, որը կարող է կանգնեցնել Ռուսաստանի Դաշնության կողմից արձակված որոշ տեսակի հրթիռներ Ուկրաինայի խաղաղ բնակչության, դպրոցների, ենթակառուցվածքների և էներգետիկ համակարգի դեմ, և դա Patriot համակարգն է. «Բոլորը լավ գիտեն, որ ցանկացած հակահարձակումն առանց օդային գերազանցության շատ վտանգավոր է։ Պատկերացրեք, ասեք մի զինվորի, ով գիտի, որ առաստաղ չունի ու չի հասկանում, թե ինչու ունեն հարևան երկրները: Եթե բոլորը գիտեն երկինքը պաշտպանելու կարևորությունը, ինչո՞ւ մեզ ժամանակակից ինքնաթիռներ տալու խնդիր կա: Կոնկրետ ի՞նչ խնդիր կա այստեղ»։
Հարցազրույցում Զելենսկին խոսել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի մասին, որը կկայանա հուլիսին Վիլնյուսում։ Նրա խոսքով՝ չգիտի, թե Ուկրաինայի հետ կապված ինչ որոշում կկայացվի այնտեղ։
«Ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ այնքան են վախենում Ռուսաստանից, որ չեն ցանկանում Ուկրաինան ընդգրկել դաշինքի մեջ։
Եթե Վիլնյուսում մեզ չճանաչեն ու ազդանշան չտան, կարծում եմ, իմաստ չունի, որ Ուկրաինան լինի այս գագաթնաժողովում։ Մենք չենք ցանկանում ՆԱՏՕ-ի անդամ լինել պատերազմի ժամանակ։ Հիմա արդեն ուշ է։ Մենք այնտեղ պետք է մտնեինք 15 տարի առաջ։
Մենք հասկանում ենք, որ այս պատերազմի ընթացքում չենք միանալու ՆԱՏՕ-ին կամ անվտանգության որևէ խոշոր դաշինքի։ Բայց ասեք ինձ, թե Վիլնյուսի գագաթնաժողովում քանի՞ կյանք արժե մեկ արտահայտությունը: Քանի՞ ուկրաինացու կյանք արժե «այս պատերազմից հետո Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում, այն բանից հետո, երբ ապահով կլինի» արտահայտությունը, ի՞նչ գին ունի սա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի կողմից հակահարձակում սկսելու մասին խոսակցությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Մայիսին նախագահ Զելենսկին ասել էր, որ այդ քայլն անհրաժեշտ է, քանի որ Ուկրաինայի զինված ուժերը սպասում են արևմտյան խոստացված զենքերին:
