«Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Գիորգի Գաբունիան և աշխատակիցները հայտարարում են, որ հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը՝ Զազա Օքուաշվիլին, փակում է հեռուստաալիքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Զազա Օքուաշվիլին որոշել է անել այն, ինչ այսօր իսկապես պետք է Բիձինա Իվանիշվիլին։ Զազա Օքուաշվիլին որոշել է փակել «Մթավարի արխին»։
Օքուաշվիլին դա անում է մի քանի ամիս առաջ իր կողմից նշանակված տնօրեն Գոգի Քուրդաձեի օգնությամբ, որը հնազանդ կատարում է իր առաջադրանքները։ Քուրդաձեն ընկերությունում հատուկ նշանակվել է Օքուաշվիլիի առաջարկությամբ՝ միակ խնդիրն ունենալով, որ նշված հիմնադիրն ունենա արդյունավետ լծակներ հեռուստաալիքի վրա՝ իր անձնական նպատակներին հասնելու համար»,- դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գիորգի Գաբունիան։
Գաբունիայի խոսքով՝ Գոգի Քուրդաձեն, Զազա Օքուաշվիլիի հանձնարարությամբ, արգելափակում է ընկերությունում բոլոր ֆինանսական գործառնությունները և հրաժարվում է կենսական պայմանագրեր կնքել։
«Օրինակ, նրա շնորհիվ դադարեցվեց մեր աշխատակիցների առողջության ապահովագրությունը, ինչը հատկապես կարևոր է այսօրվա իրավիճակում, երբ համակարգված բռնության են ենթարկվում լրագրողներն ու օպերատորները, սակայն Օքուաշվիլին և Քուրդաձեին դա չեն հետաքրքրում, թեև նրանք՝ որպես հիմնադիր և տնօրեն, պատասխանատու են ընկերության աշխատակիցների համար։
Զազա Օքուաշվիլիի որոշման և նրա տնօրենի գործողությունների պատճառով «Մթավարին» արդեն մնացել է առանց ֆինանսական աղբյուրների, իսկ մեզ հետ կնքված պայմանագրերը կամաց-կամաց խզվում են, ինչը ի վերջո անհնարին կդարձնի ալիքի աշխատանքը. հենց այն, ինչ այսօր անհրաժեշտ է Բիձինա Իվանիշվիլիին։
Իրականում ամեն ինչ պարզ է և ճիշտ հակառակը՝ եթե այսօր ինչ-որ մեկը «Մթավարիով» անում է «Վրացական երազանքի» աշխատանքը, դա Զազա Օքուաշվիլին է, որը նպատակաուղղված տանում է ալիքը դեպի փակում, և կա շատ հիմնավոր կասկած, որ նա դա անում է ոչ լեգիտիմ իշխանության հետ համաձայնությամբ կամ առևտուր անելով։
Ինչպես նշել է նա, այն փաստը, որ Օքուաշվիլին լուրջ իրավական վեճ ունի, չի բացառում նրա համագործակցությունը Իվանիշվիլիի հետ, այլ ընդհակառակը. «այդ վեճում համաձայնության գալու համար Օքուաշվիլին իսկապես կարող է շահարկի «Մթավարի արխին»։
««Վրացական երազանքի» հետ գործարքը նոր չէ Օքուաշվիլիի կողմից։ Հենց նրա ընտանիքի անդամները՝ Նատոն և Ռոստոմ Չխեիձեն, քվեարկեցին Արդարադատության խորհրդի «Երազանքի» համար ցանկալի անդամների օգտին, երբ իշխանությունը չուներ սեփական ձայներ այդ թեկնածուներին հեռացնելու համար և անպայման պետք էր նաև ընդդիմության որոշ ձայներ։ Հետո որպես փրկօղակ հայտնվեցին Օքուաշվիլիի ընտանիքի անդամները»,- ասել է Գիորգի Գաբունիան։
Լրագրողները նշում են, որ շարունակելու են պայքարել «Մթավարի արխիի» համար։
