Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներ Անա Նացվլիշվիլին և Արմազ Ախվլեդիանին «Պիրոտեխնիկայի արգելման մասին» օրինագիծ են նախաձեռնել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Լելո»-ի անդամ Անա Նացվլիշվիլիի խոսքով՝ օրինագիծը նախատեսում է հրավառ նյութերի ներմուծման, պահման, վաճառքի և օգտագործման արգելք։ Բացառություն են կազմում F1 կատեգորիայի հրավառ նյութերը, որոնք ունեն 1 մետր կամ պակաս անվտանգության հեռավորություն և կարող են օգտագործվել փակ տարածքներում: Օրենքի նախագծի համաձայն՝ հրավառ նյութերի այլ կատեգորիաների օգտագործումը թույլատրվելու է միայն կառավարության որոշման հիման վրա՝ մեկանգամյա հատուկ դեպքերում։ Նման դեպք կարող է լինել, օրինակ, Վրաստանի կողմից ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը և նմանատիպ կարևոր իրադարձությունները։
Օրինագծի համաձայն՝ հրավառ նյութերի ապօրինի օգտագործման համար ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 1000 և 5000 լարիով։ Հրավառ նյութերը արգելող կանոնների հիման վրա վերջին 1 տարվա ընթացքում արդեն վարչական տույժի ենթարկված անձի կողմից ապօրինի հրավառ իրեր ներմուծելը, պահելը, իրացնելը և/կամ օգտագործելը կպատժվի քրեական օրենսդրությամբ։
«Այսօր մարդիկ անվերահսկելիորեն օգտագործում են հրավառ նյութեր՝ զվարճանքի համար, ինչը հաճախ հանգեցնում է նրանց առողջությանը կամ շրջապատող մարդկանց լուրջ վնասների: Նաև վնասվում է շրջակա միջավայրը, զանգվածաբար սպանվում են թռչունները, կենդանիները, պատճառվում են այլ տեսակի վնասներ, իսկ ամենագլխավոր խնդիրը հրավառ նյութերի կիրառումից առաջացած աղմուկն է»,- նշում են օրենքի նախագծի հեղինակները։
Ըստ օրենքի նախագծի հեղինակների՝ գործող կարգավորումները, այդ թվում՝ անչափահասներին հրավառ նյութեր վաճառելու արգելքը, գործնականում չեն իրականացվում։
Ըստ ԱԻ կոորդինացիայի և անհետաձգելի օգնության կոնտրոնի տվյալների՝ միայն 2023 թվականի հունվարին կենտրոն օգնության է դիմել հրավառ նյութերի կիրառումից տուժած 87 քաղաքացի, որոնցից 19-ը եղել են մինչև 18 տարեկան, 41-ը ունեցել են հոսպիտալացման կարիք։
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2022 թվականի հունվար-նոյեմբերին հրավառ նյութերի ներմուծումն աճել է 4,2 անգամ։ Վրաստանը ձեռք է բերել 5,816 մլն դոլարի արտադրանք։ Ամենաշատ հրավառ նյութեր Վրաստան է ներկրվել Բուլղարիայից, Չինաստանից, Մոնտենեգրոյից, Լեհաստանից և Գերմանիայից։
