Ներքին գործերի նախարարությունը ցրում է խորհրդարանի մոտ ռուսական օրենքի դեմ ընթացող բողոքի ակցիան։ Քաղաքացիների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել, արցունքաբեր գազ է արձակվել։ Նախարարությունը ցուցարարներին կոչ է անում ցրվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Մինչ այդ խաղաղ ցուցարարների դեմ կիրառվել է պղպեղի սփրեյ, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ են տուժել, այդ թվում՝ լրագրողներ ու քաղաքական գործիչներ։
Հատուկ ջոկատայինները փորձում են մաքրել խորհրդարանի շրջակայքը։ Ակցիայի մասնակիցները, որոնք հիմնականում երիտասարդներ են, ասում են, որ չեն նահանջելու։ Նրանք կանգնած են հատուկ նշանակության ջոկատի դիմաց։
«Վրացական երազանքը» մտադիր է ընդունել ռուսական օրենքը, որի դեմ ավելի քան երկու շաբաթ է, ինչ քաղաքացիները բողոքում են փողոցներում՝ բազմահազարանոց անդադար ցույցերով։ Օրենքի երկրորդ ընթերցմանը զուգահեռ ժամը 19:00-ին մեկնարկեց ապրիլի 30-ի հանրահավաքը։ Քաղաքացիները փակել են Ռուսթավելի պողոտան, իսկ նրանց մի մասը շարժվել է դեպի խորհրդարանի հետևի մուտքերը, որտեղից պետք է օրենսդիր մարմինը լքեին ռուսական օրենքի հեղինակ և սատարող պատգամավորները։ Հատուկ հանձնարարությունների վարչության և ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ստիպել են ակցիայի մասնակիցներին լքել տարածքը։
