Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ռուսական օրենքի դեմ ընթացող բողոքի ցույցը ճնշել են։ Ներքին գործերի նախարարությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, պղպեղի սփրեյ և ջրցան մեքենա։ Քաղաքացիներն ասում են, որ իրենց կրակել են ռետինե փամփուշտներով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Չիտաձեի փողոցում՝ խորհրդարանի բակի դարպասի մոտ, լարված իրավիճակ է եղել։ Հենց այնտեղ հավաքված ցուցարարների ուղղությամբ է կիրառվել ջրցան մեքենա և պղպեղի սփրեյ։
Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ գազի պատճառով դժվարանում են շնչել, բայց չեն պատրաստվում ցրվել։
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ այն բանից հետո, երբ գերատեսչության ստորաբաժանումները լքել են խորհրդարանի հարակից տարածքը, հանրահավաքի մասնակիցները ագրեսիվ են դարձել և փորձել են վնասել օրենսդիր մարմնի մուտքի երկաթե դռները։
«Օրենքն ու կարգը վերականգնելու նպատակով ՆԳՆ աշխատակիցները կիրառել են օրենքով սահմանված հատուկ միջոց՝ այսպես կոչված պղպեղի սփրեյ և ջրցան մեքենա: Հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի կոչ ենք անում հանգիստ արտահայտել իրենց բողոքը, թույլ չտալ բռնի գործողություններ և ենթարկվել իրավապահների օրինական հրահանգներին։ Ոստիկանությունը ցանկացած օրինախախտ արարքի դեպքում իրավական արձագանք կտա»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Մայիսի 1-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ռուսական օրենքը՝ ձայների 83 կողմ, 23 դեմ հարաբերակցությամբ։ «Վրացական երազանքի» պատգամավորները օրենսդիր մարմնից հեռացել են ոստիկանական շղթայի օգնությամբ։
