Շիդա Քարթլիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները 74-ամյա տղամարդու դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել են 15-ամյա աղջկա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Խաշուրիի մունիցիպալիտետում սառը զենքով վիրավորել է մի տղամարդու, որից հետո թաքնվել է դեպքի վայրից։
«Վիրավորը ստացած վնասվածքների հետևանքով տեղում մահացել է»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Գործը քննվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։ Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։

Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։