Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն արձագանքել է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
«Թբիլիսիից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են խաղաղ պայմաններում։ Ընտրողների բարձր մասնակցությունը՝ մոտ 58%, քաղաքացիական ներգրավվածության մեկ այլ ցուցանիշ է:
Իշխող «Վրացական երազանքի» ստացած ձայների գրեթե 53%-ը, ինչպես նաև չորս ընդդիմադիր կուսակցությունների մուտքը խորհրդարան, խոստանում են ակտիվ շրջան երկրի ներքաղաքական կյանքում։ Հուսով ենք՝ դա կլինի կանխատեսելի ու քաղաքակիրթ։ Դրանով շահագրգռված է ոչ միայն Վրաստանը, այլև ողջ կովկասյան տարածաշրջանը»,- ասել է Կարասինը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Վրացական երազանք»՝ 54,08%
«Փոփոխությունների կոալիցիա»՝ 10,92%
«Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,12 %
«Ուժեղ Վրաստան»՝ 8,78%
«Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,76%
Ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պնդում են, որ դրանք չեն արտահայտում ընտրողների կամքը։
