2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3․1%-ով և կազմել 13․7 տոկոս։ Այս մասին տեղեկությունը տարածել է Վիճակագրության ազգային ծառայությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 4 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 5 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 6 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
Ըստ Սաքստատի հաշվետվության՝ այս տարվա ապրիլ-հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, վարձու աշխատողների թիվն աճել է 19․1 հազարով (2․1%) և հասել 935․8 հազարի, իսկ ինքնազբաղվածների թիվը՝ 41․3 հազարով և (10․1%) կազմել 451․5 հազար։
«Նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվը նվազել է 47․2 հազարով (17․7%) և կազմել 219․7 հազար»,- կարդում ենք զեկույցում։
Երկրորդ եռամսյակում աշխատուժի մասնակցության մակարդակը (աշխատուժի տեսակարար կշիռը 15 տարեկան և բարձր տարիքի բնակչության մեջ) տարեկան կտրվածքով աճել է 1․3%-ով և կազմել 54․5%, մինչդեռ զբաղվածության մակարդակն աճել է 2․8%-ով և կազմել 47%:
Սաքստատը նշում է, որ զբաղվածության մակարդակն աճել է ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում։ Մասնավորապես, քաղաքատիպ բնակավայրերում զբաղվածության մակարդակն աճել է 3%-ով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 2․5%-ով և կազմում է համապատասխանաբար 47․9 և 45․8 տոկոս։
Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ վարձու աշխատողների տեսակարար կշիռը աշխատողների ընդհանուր թվաքանակում նվազել է 1.6%-ով և կազմել 67.5%:
Գործազրկության մակարդակն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում։ Ապրիլ-հունիսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կանանց շրջանում գործազրկության մակարդակը նվազել է 3.6%-ով, իսկ տղամարդկանց դեպքում՝ 2.6%-ով՝ համապատասխանաբար կազմելով 10.9 և 15.9 տոկոս։
