Վրաստանի և Գերմանիայի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը նախատեսում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուժեղացում։ Ինչպես ասել է Թբիլիսիում գտնվող Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարար Նենսի Ֆեսերը, կանցկացվի տեղեկատվական արշավ, որպեսզի Վրաստանի քաղաքացիները տեղեկանան, որ Գերմանիայում ապաստան ստանալու հնարավորությունները փոքր են։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Աշխատուժի և մասնագետների ներգրավման գործընթացը կշարունակվի։ Մենք կուժեղացնենք շրջանաձև միգրացիան և հոգ կտանենք Վրաստանի քաղաքացիների համար գերմանական շուկայում զբաղվածության ավելի լավ հնարավորություններ ստեղծելու համար։
Մեզ անհրաժեշտ են շատ բարձր որակավորում ունեցող աշխատողներ, ինչպես նաև կարևոր է կրթության ոլորտում փոխանակումը, ուսանողների, գիտնականների փոխանակումը ուսման ոլորտում։ Այս ամենն էլ ավելի կամրապնդենք։ Մեր միգրացիոն համաձայնագիրը մեզ կտանի այն կետին, որ անկանոն միգրացիան երկու երկրներում էլ կկրճատվի»,- ասել է Նենսի Ֆեսերը և ընդգծել այս տարվա օգոստոսին Գերմանիայի կողմից Վրաստանին որպես անվտանգ երկիր ճանաչումը։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումից հետո աշխատանքային վիզաների ձեռք բերումը կպարզեցվի։
«Այլ կերպ էր տեղեկություն տարածվել, թե իբր այսօրվանից մեր քաղաքացիներին ետ ենք բերելու, լքելու են իրենց երկրները։ Սա սուտ է։ Ռեադմիսիան տարիներ շարունակ իրականացվել է և կշարունակվի»,- ասել է Գոմելաուրին։
Եվրոպական միության ապաստանի գործակալության (EUAA) տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հունիսին ԵՄ-ում ապաստան է հայցել Վրաստանի 14 048 քաղաքացի։ Դիմումների 40%-ը լրացվել է Գերմանիայում, 28%-ը՝ Ֆրանսիայում։ Երրորդ ամենահայտնի երկիրը Իտալիան է։ Նրան հաջորդում են Իռլանդիան, Հունաստանը և Բելգիան։
Deutsche Welle-ի տվյալներով՝ 2023 թվականի առաջին վեց ամիսներին Գերմանիայից արտաքսվել է 7 861 մարդ, ինչը 27%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արտաքսվածների մեծ մասը Վրաստանի 705, Հյուսիսային Մակեդոնիայի 665 և Աֆղանստանի 659 քաղաքացիներ են։
