«Մենք պատրաստվում ենք շարունակել կրկնել մեր դիրքորոշումը, այն է՝ կարծում ենք, որ քննարկվող օրենքը Վրաստանին կդնի վտանգավոր հետագծի վրա: Դա կսպառնա Վրաստանի եվրատլանտյան ճանապարհին և կխաթարի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները: Մենք կշարունակենք դա բացատրել, և նրանք իրենք որոշում կկայացնեն»,- մայիսի 6-ի ճեպազրույցում «Վրացական երազանքի» ռուսական օրենքի վերաբերյալ ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը դիտարկում է Բիձինա Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» պատգամավորների դեմ որևէ գործողություն, Միլլերը պատասխանել է, որ Պետդեպարտամենտի պրակտիկան չէ նախապես որևէ բան հայտարարելը։ «Ես պարզապես չեմ պատրաստվում պատժամիջոցների մասին հայտարարություններ անել՝ կլինի դա կապված նրա հետ, թե ինչ կարող ենք անել, թե այն բանի հետ, թե ինչ ենք դիտարկում»,- ասել է Միլլերը։
Պետքարտուղարության ներկայացուցչին նաև հարցրել են, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ի համար նորմալ, որ ունենա օրենք օտարերկրյա գործակալների մասին, իսկ Վրաստանի, Ռուսաստանի համար՝ ոչ, որին Մեթյու Միլլերը պատասխանել է.
«Տարբերությունն այս օրենքների բնույթի մեջ է: Եթե նայեք ԱՄՆ օտարերկրյա ազդեցության գործակալների գրանցման ակտին (FARA), ապա այն վերաբերում է օտարերկրյա կառավարության անունից հանդես եկող մարդկանց, այլ ոչ թե օրինական ՀԿ-ների աշխատանք կատարողներին, մարդասիրական աշխատանք կատարողներին, քաղաքացիական հասարակության գործունեություն ծավալողներին: Սա շատ տարբեր բան է։ Ես նախկինում տեսել եմ այս կեղծ համեմատությունները: Վրաստանում ներկայացված և Կրեմլի ազդեցությամբ տարբեր երկրներում ընդունված առաջարկների տեքստերը շատ տարբեր են այն օրենքից, որը մենք ունենք այստեղ՝ ԱՄՆ-ում։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին նախաձեռնեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ, բազմահազարանոց բողոքի ակցիաների արդյունքում ետ կանչվեց, և եղավ խոստում, որ երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պահանջում է, որ անկախ լրատվամիջոցները և ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք աջակցություն են ստանում միջազգային հիմնադրամների դրամաշնորհներից և չեն վերահսկվում կառավարության կամ հարակից խմբերի կողմից, գրանցվեն որպես օտարերկրյա գործակալ: Չնայած հասարակության բողոքներին ու միջազգային կոչերին, «Վրացական երազանքը» օրենքի նախագիծը ետ չի կանչել խորհրդարանից և այն արդեն երկու ընթերցմամբ ընդունել է։
