Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլում վաստակել է 12.25 մլն եվրո (մոտ 37 մլն լարի)։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 2 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 3 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 4 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 5 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 6 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
Այդ գումարից 9.25 միլիոն եվրոն առաջնությանը մասնակցելու համար է, 500 հազարը՝ Չեխիայի հետ ոչ-ոքիի, 1 միլիոնը՝ Պորտուգալիայի դեմ հաղթանակի, 1.5 միլիոնը՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից հաստատված մրցանակային համակարգը քառորդ եզրափակիչի համար նախատեսում է 2.5 միլիոն եվրո, իսկ կիսաեզրափակչի համար՝ 4 միլիոն եվրո։ Երկրորդ տեղ գրավող թիմին ՈւԵՖԱ-ն հավելյալ 5 միլիոն եվրո կվճարի, իսկ 2024 թվականի Եվրոպայի չեմպիոնը կստանա 8 միլիոն եվրո։
«Եվրո 2024»-ի խմբային փուլում ամենաշատ եկամուտը ստացել է Իսպանիան, որը վաստակել է 13․75 մլն եվրո։ Վրաստանի հավաքականը հունիսի 30-ին 1/8 եզրափակչում կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ։
Եվրոպայի առաջնության դեբյուտանտ Վրաստանի հավաքականը F խմբում ուժերը չափեց Թուրքիայի, Չեխիայի և Պորտուգալիայի հետ։ Վճռորոշ երրորդ խաղում, որը տեղի ունեցավ հունիսի 26-ին, Գելզենկիրխեն քաղաքում, վրացի ֆուտբոլիստներ՝ Խվիչա Կվարացխելիան և Գիորգի Միկուտաձեն երկու գոլ խփեցին պորտուգալացիներին։
Պորտուգալիայի հետ հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով։ Մինչ այդ Վրաստանը ոչ-ոքի խաղաց Չեխիայի հետ և ընդհանուր 4 միավորով դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
