Վրաստանի դատախազությունը հրապարակայնորեն տարածված տեղեկության հիման վրա դիմել է Գերմանիային և Բելգիային՝ Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու և Վրաստանին արտահանձնելու նպատակով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
«Վրաստանի դատախազությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ Վրաստանում հանցագործություն կատարած անձանց վրացական արդարադատության առաջ կանգնեցնելու համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից», - հայտարարել է դատախազությունը։
Վրաստանի արդարադատության նախկին նախարար և նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին ներկայում Ուկրաինայի քաղաքացի է և նույն երկրի գլխավոր դատախազի խորհրդականը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նա ուկրաինական պատվիրակության կազմում գտնվել է Բրյուսելում և Բեռլինում։ Ադեիշվիլին Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրի Կոստինի հետ հանդիպել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի հետ, ինչպես նաև մասնակցել է Գերմանիայի Բունդեսթագում կայացած պաշտոնական հանդիպումներին։
Զուրաբ Ադեիշվիլիի հետ հանդիպումների կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին և Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։ Մինչ այդ, Եվրամիության ներկայացուցիչը բացատրել էր, որ Եվրահանձնաժողովում կայացած հանդիպման «այլ կերպ ներկայացումը» ապատեղեկատվություն է՝ ուղղված Եվրամիության դեմ։
Մարտի 11-ին Վրաստանի կառավարությունը հայտարարություն տարածեց և մտահոգություն հայտնեց Զուրաբ Ադեիշվիլիի՝ Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդականի և Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Գիորգի Լորթքիփանիձեի՝ հակահետախուզության ղեկավարի պաշտոնում լինելու կապակցությամբ։
«Այդ անձինք ղեկավարում էին Վրաստանի նախորդ իշխանության ավտորիտար ռեժիմը, որը խլեց բազմաթիվ մարդկանց կյանքեր, զրկեց առողջությունից և բարեկեցությունից։ Զուրաբ Ադեիշվիլին դատապարտված է գինու գործարանի ապօրինի բռնագրավման, «Իբերիա» հեռուստաընկերության գրավման, Կոբա Դավիթաշվիլիի առևանգման և նրա նկատմամբ դաժան բռնության, բանտարկյալների խոշտանգումների և «Քարթու բանկի» սնանկացման գործերով, իսկ մեղադրվում է 2013թ. «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, 2007թ. նոյեմբերի 7-ի բռնությունների և Ռոբաքիձեի սպանության հանցագործությունը կոծկելու դեպքերի համար։ Գիորգի Լորթքիփանիձեն մեղադրվում է 2011 թվականի մայիսի 26-ի բռնությունների և Միխեիլ Սաակաշվիլիին՝ սահմանն ապօրինի հատելու մեջ օգնելու գործերով»,- ասվում է կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Վրացական կողմը նշում է, որ Վրաստան-Ուկրաինա հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է, որ ուկրաինական իշխանությունները հանցագործներին հանձնեն Վրաստանին։
