«Լավ էր հանդիպել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Մենք գնահատեցինք 12 հիմնական առաջնահերթությունների իրականացմանն ուղղված Վրաստանի վերջին ջանքերը, որոնք կարտացոլվեն ընդլայնման զեկույցում: Վրաստանը պատկանում է ԵՄ ընտանիքին և կստանա ամբողջ աջակցությունը ԵՄ ճանապարհին»,- Twitter-ում գրել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկության համաձայն՝ վարչապետի Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկվել է Եվրոպական միությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։
«Օլիվեր Վարհեիի հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը և հույս հայտնել, որ 12 առաջնահերթություններով նախատեսված բարեփոխումների իրականացման ուղղությամբ Վրաստանի ջանքերը պատշաճ կերպով կարտացոլվեն Եվրահանձնաժողովի զեկույցում և Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։
Հավանաբար նոյեմբերին հայտնի կդառնա, թե արդյոք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
Անցյալ տարի Եվրոպական միությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և առաջադրեց 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Վրաստանի դիմումի վերաբերյալ հանձնաժողովի պատրաստած եզրակացության մեջ սահմանված առաջնահերթություններից են՝ քաղաքական բևեռացման վերացումը, դատական բարեփոխումների իրականացումը, ապաօլիգարխացումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացումը, լրատվամիջոցների ազատության ապահովումը և այլն։
