Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությունը համալրվել է ժամանակակից, նոր, եվրոպական տիպի «H 145» ուղղաթիռով։ Ուղղաթիռը ֆրանսիական «Airbus Helicopters» ընկերության վերջին մոդելներից է։ Նոր ուղղաթիռները լիովին հագեցած են հրդեհաշիջման և փրկարարական տեխնիկայով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Ուղղաթիռն ունի 2 շարժիչ, ինչը բարձրացնում է թռիչքի անվտանգությունը։ Այս տիպի ուղղաթիռներն առանձնանում են մեծ բարձրության վրա գործելու և մանևրելու ունակությամբ, ինչը, հաշվի առնելով Վրաստանի լեռնային տեղանքը, լիովին համատեղելի կլինի առկա խնդիրների հետ։
Նմանատիպ ուղղաթիռները հաջողությամբ օգտագործվում են ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունների կողմից Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Կանադայում և այլ երկրներում:
Սահմանային ոստիկանության հատուկ նշանակության ավիացիայի վարչության օդաչուները և թռիչքային տեխնիկները տեսական և գործնական դասընթացներ են անցնում Գերմանիայի «Airbus Helicopters» ուսումնական ակադեմիայում։ Ուսումնական դասընթացը կավարտվի մարտի 15-ին, որից հետո վրացական անձնակազմը ուղղաթիռը կբերի Վրաստան։
Ներքին գործերի նախարարությունը ֆրանսիական «Airbus Helicopters» ընկերության հետ երեք «H 145» ուղղաթիռ գնելու մասին պայմանագիր է ստորագրել 2022 թվականի դեկտեմբերի 19-ին. երեք ուղղաթիռների արժեքը 26 500 000 եվրո է։ Հաջորդ երկու ուղղաթիռները պետք է վրացական կողմին հանձնվեն մինչև 2024 թվականի հունիսը։
Մինչ այս` Վրաստանը փրկարարական ուղղաթիռներ չուներ։ Արտակարգ դեպքերում կիրառվում են սահմանապահ ոստիկանության «Մի 8» սովետական արտադրության ուղղաթիռներ։
2022 թվականի հուլիսի 29-ին Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում «Մի 8» ուղղաթիռը վթարի է ենթարկվել և պայթել։ Ինքնաթիռում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել են՝ անձնակազմի 4 անդամները, 2 փրկարարները և 2 բժիշկները։ Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է, որ նախ վնասվել է ուղղաթիռի այսպես կոչված «պոչի ռոտորը», մի քանի վայրկյանում այն ամբողջությամբ պոկվել է, ինչից հետո ուղղաթիռը կորցրել է կառավարումը և կործանվել է։ Վթարից հետո տեղի ունեցած պայթյունի հետևանքով ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է։
Գործի առթիվ հետաքննություն է սկսվել օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման փաստով, սակայն ՆԳՆ-ն հետաքննության արդյունքների մասին տեղեկատվություն չի տրամադրել հանրությանը։
Հատուկ ուղղաթիռի բացակայության պատճառով փրկարարական աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել 2023 թվականի օգոստոսի 3-ին՝ Շովիի հանգստավայրում տեղի ունեցած բնական աղետի ժամանակ, որի հետևանքով զոհվել է 33 մարդ։
