Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը արձագանքել է Թբիլիսիում ընթացող բողոքի ցույցերի 67-րդ օրվա զարգացումներին՝ հայտարարելով, որ անընդունելի է խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ դաժան ճնշումները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Վրաստանը չի արդարացնում թեկնածու երկրի սպասվող որևէ ակնկալիք։ Եվրոպական միությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին ազատության և ժողովրդավարության համար նրա պայքարում», - գրել է Կալլասը X հարթակում:
Փետրվարի 2-ին Թբիլիսիի ելքի մոտ՝ «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, տեղի է ունեցել հերթական ակցիան՝ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման և ապօրինի կալանավորվածների ազատ արձակման պահանջով։ Ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարներին փակել Աղմաշենեբելիի ծառուղին և վարչական կարգով բերման է ենթարկել 31 հոգու։
Քաղաքական գործիչներն ու հանրահավաքի շարքային մասնակիցները բերման են ենթարկվել բռնության կիրառմամբ՝ Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի՝ «Խարեբայի» գլխավորությամբ։
«Խարեբան», որը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից մարդու իրավունքների խախտման համար ենթարկվել է պատժամիջոցների, ոտքով հարվածել է ձերբակալվածներից մեկի դեմքին, երբ հատուկջոկատայինները ձեռքերը ոլորած քաղաքացուն մոտեցրել են նրան։
Երեկ երեկոյան ժամանակավոր պահման վայրերից Ինգորողվայի համալսարանական կլինիկա են տեղափոխել հինգ տուժած քաղաքացիներ, որոնցից չորսը հոսպիտալացվել է։ «Բոլոր չորս պացիենտներն էլ ընդունվել են ուղեղի ցնցումներով»,- ասել է բժիշկը «Պիրվելի» հեռուստաընկերությանը։
Հիվանդանոցում է մնում նաև «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Նիկո Կոկաիան, ով ուղեղի ցնցում է ստացել։ Նա մասնագիտական պարտականությունները կատարելիս վայր է ընկել և կորցրել է գիտակցությունը, երբ ոստիկանները սկսել են ճնշել քաղաքացիներին և ձերբակալել նրանց։
Ակցիայի նախաձեռնումից հետո՝ հունվարի 31-ին, «Վրացական երազանքի» կառավարությունը հապճեպ ընդունել է նոր կանոնակարգ, որով ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկում են ներառվել միջազգային մայրուղիները, ինչպիսիք են, օրինակ՝ դեպի Թբիլիսի մուտքը/ելքը։ Սա նշանակում է, որ այն խմբով արգելափակելը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 4 տարի ժամկետով։
