Վրացի ըմբիշները հոկտեմբերի 1-2-ը մասնակցել են Խադարցև եղբայրների անվան ազատ ոճի ըմբշամարտի առաջին միջազգային մրցաշարին, որն անցկացվել է Ռուսաստանում՝ մասնավորապես Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում։ Մրցաշարին մասնակցել են նաև մարզիկներ օկուպացված Աբխազիայից և Ցխինվալիից, որոնց կազմակերպիչները համարում են անկախ երկրներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Մրցաշարն անցկացվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ։ Կազմակերպիչների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի անունից մրցույթին մասնակցել են Սաբա Կոբախիձեն, Դիմիտրի Ջիոևը, Գիորգի Էլբակիձեն, Նիկոլոզ Բեշիձեն, Ռեզո Մարսագիշվիլին, Ալեքսանդր Մելաձեն, Լևան Բազաձեն և Գիորգի Գոգրիչիանին։ Նրանք բոլորն էլ մրցույթն ավարտել են առանց մրցանակի։
Կազմակերպիչների տվյալներով՝ միջազգային մրցաշարին մասնակցել են 24 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչներ։
«Այն բանից հետո, երբ մեր ուժեղագույն ռուս մարզիկներին թույլ չտվեցին մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, իսկ մեզ թույլ չտվեցին մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչը [Պուտին] ասաց. «Եթե մեր ռուս մարզիկներին թույլ չտան, մենք Ռուսաստանում այնպիսի մրցաշարեր կանցկացնենք, որ բոլոր երկրները կգան այստեղ»,- ասել է մրցաշարի կազմակերպիչ, նախկին ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Մախարբեկ Խադարցևը։ Նրա խոսքով, մրցաշարը լինելու է ամենամյա։
Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ իրենք ոչինչ չգիտեն մրցաշարին վրացի մարզիկների մասնակցության մասին՝ հրավեր չեն ստացել և ոչ ոքի չեն ուղարկել Վլադիկավկազ։
«Այս մարզիկները ոչ ազգային հավաքականի ակտիվ անդամներ են, ոչ էլ նրանց մարզիչները։ Նրանք իրենց կամքով են գնացել»,- ասել են ըմբշամարտի ֆեդերացիայից։ Նրանց խոսքով, կարգապահական կոմիտեն այս հարցի շուրջ քննարկում է։
