«Ռուսթավի» համույթի պարող, խորեոգրաֆ և դուբլյոր Լաշա Մձինարաշվիլին հաղթել է Տաուրուսի Համաշխարհային կասկադյորների մրցանակաբաշխությանը՝ լավագույն մարտական տեսարան անվանակարգում։ Լաշա Մձինարաշվիլին առաջին վրացի խորեոգրաֆն ու պարողն է, ով արժանացել է այս մրցանակին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Նա բեմադրել է գլխավոր մարտական տեսարանը ռեժիսոր Մեթյու Վոնի «The King's Man» ֆիլմում և վրացական պարի տարրեր է ներկայացրել Հոլիվուդում։ Իր ակնառու խորեոգրաֆիայով նա արժանացել է ժյուրիի, համաշխարհային կինոարտադրության մասնագետների և հանդիսատեսի բարձր գնահատականին։
Լաշա Մձինարաշվիլին «Ռուսթավի» համույթից առաջ եղել է Սուխիշվիլիների «Ռոկվա» անսամբլի դերասան-պարող։

Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։