Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է համաներում հայտարարել։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր խորհրդարանում իր տարեկան զեկույցի ժամանակ ասել է, որ համաներման մասին օրենքը կնախաձեռնվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում, և դրա ընդունումը «լուրջ ներդրում կունենա» բանտարկյալների թվի կրճատման գործում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Վրաստանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների ու կետերի ցանկը, որոնք կարող են կապված լինել համաներման կանոնով անձանց ազատ արձակման հետ, արդեն կազմվել է։ Մոտ օրերս նախատեսում ենք նախաձեռնել համապատասխան օրինագիծը։ Հավանաբար, մենք պետք է խոսենք հուլիսին կայանալիք արտահերթ նիստում, որտեղ կքննարկվեն հարցերը։ Հուլիսին այս օրենքի նախագիծը հնարավոր կլինի ընդունել առաջին ընթերցմամբ, որպեսզի սեպտեմբերին համաներման մասին օրենքի ընդունումը ավարտվի երեք ընթերցմամբ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն, ում այս թեմայի վերաբերյալ հարց է տվել «Գիրչիի» անդամ Հերման Սաբոն։
Այսօր քրեակատարողական հիմնարկներում կա մոտ 10 հազար բանտարկյալ, որոնք, ըստ Կոբախիձեի, «օպտիմալ տվյալներ չեն»։
«Կարևոր է մոտ ապագայում զգալիորեն կրճատել բանտարկյալների թիվը՝ եվրոպական օպտիմալ ցուցանիշին մոտենալու համար։ Ցանկալի կլիներ նվազագույնը 1/3-ով կրճատել բանտարկյալների թիվը, և կարծում ենք, որ համաներման մասին օրենքը, որը պատրաստվել է, լուրջ ներդրում կունենա այս նպատակին հասնելու գործում»,- ասել է վարչապետը։
Իրակլի Կոբախիձեն դիմել է «Գիրչիի» անդամներին, որ համաներման մասին օրենքը քննարկելիս կփորձեն հնարավորինս հաշվի առնել նրանց ներկայացրած կարծիքները։
Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։
