Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հասարակական կարծիքի հարցման համաձայն, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային կիրակի օրը, հարցվածների 25%-ը կքվեարկեր «Վրացական երազանքի» օգտին, 12%-ը՝ «Միացյալ ազգային շարժման», 16%-ը՝ չի կողմնորոշվում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 3-3%-ը կաջակցեր Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» և Զուրաբ Ջափարիձեի «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցությանը։ «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Դրոա», «Լեյբորիստական կուսակցություն», «Հանուն ժողովրդի», «Գիրչի», «Հայրենասերների դաշինք՝ Դավիթ Թարխան Մոուրավի և Իրմա Ինաշվիլի» կուսակցությունները ունեն 2 տոկոսանոց աջակցություն։ Հարցվածների 1-1%-ը կքվեարկեր «Լելոյի», «Քաղաքացիներ», «Պահպանողական շարժում – Ալտ-Ինֆո» կուսակցությունների օգտին:
Հարցվածների 11%-ն ասում է, որ կփչացներ քվեաթերթիկը, 6%-ը չէր մասնակցի քվեարկությանը։ Հարցվածների 7%-ը չի պատասխանել հետազոտողների հարցին։
Հարցին, թե ո՞ր կուսակցությունների օգտին ոչ մի դեպքում չէիք քվեարկի (հարցվողները կարող էին նշել առավելագույնը երեք կուսակցություն), պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. «Միացյալ ազգային շարժում»՝ 33%, «Վրացական երազանք»՝ 30%, «Հայրենասերների դաշինք - Դավիթ Թարխան Մոուրավի և Իրմա Ինաշվիլի»՝ 18%, «Պահպանողական շարժում - Ալտ-Ինֆո»՝ 15%, «Եվրոպական Վրաստան»՝ 14%, «Գիրչի - ավելի շատ ազատություն»՝ 12%, «Գիրչի»՝ 12%։
Հարցվածների 34%-ը միանշանակ պաշտպանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ընդդիմության խնդրանքը, իսկ 34%-ը միանշանակ դեմ է այս խնդրանքին։
Հարցվածների 72%-ը ցանկանում է առաջիկա ընտրություններին տեսնել նոր քաղաքական կուսակցություններ, ինչը 12%-ով ավելի է այս տարվա մարտին գրանցված ցուցանիշից (60%)։ Հարցվածների 22%-ը գոհ է առկա ընտրություններից։
IRI-ի պատվերով հետազոտությունն իրականացվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Հետազոտությանը մասնակցել է ընտրական իրավունք և տարիք ունեցող 1500 հարցվող։ Սխալների սահմանը +/- 2,5% է, պատասխանների ցուցանիշը՝ 74%։
