Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախկին նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն հրազենային վնասվածք է ստացել։ Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը վերաբերում է ինքնասպանության դրդելուն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ըստ Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ հուլիսի 7-ին «Թոռնիկե Ռիժվաձեն կրծքավանդակի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սագարեջոյի Ջեոհոսպիտալ»։
«Թոռնիկե Ռիժվաձեն ստացել է շտապ բժշկական օգնություն։ Բժիշկների պարզաբանմամբ՝ նա թոքի վնասվածք ունի, և նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր», - հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
Ըստ ՆԳ նախարարության՝ մեկ անձ ձերբակալվել է հրազենի անզգույշ պահպանման մեղադրանքով։ Գերատեսչությունում հաստատում են, որ նա Ալեքսի Ախվլեդիանին է՝ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Ծովային տրանսպորտի գործակալության տնօրենը։
Թոռնիկե Ռիժվաձեն ապրիլի սկզբին հրաժարական է տվել Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնից։ «Ես այս պաշտոնը զբաղեցնում եմ արդեն յոթերորդ տարին։ Ժամանակն է ինչ-որ նոր բանի», - գրել է նա սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։
