Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին դատարանում «վեթինգ» համակարգի ներդրման հետ կապված ասել է, որ պետք է ուսումնասիրել այլ երկրներում ձեռք բերված արդյունքները և այն, թե որքանով է «վեթինգը» համապատասխանում Վրաստանի Սահմանադրությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
«Ես մեկ անգամ արդեն մեկնաբանել եմ և կկրկնեմ՝ բոլոր որոշումները պետք է լինեն այն իրավական շրջանակում, որը կա Վրաստանում, պետք է համապատասխանեն Վրաստանի Սահմանադրությանը։
Ուստի, իմ կարծիքով, այլ երկրներում «վեթինգի» մասին բերված օրինակներն ավելի շատ փաստարկների կարիք ունեն։ Մի կողմից պետք է ուսումնասիրել այնտեղ ձեռք բերված արդյունքները, մյուս կողմից՝ որքանով է դա համապատասխանում մեր սահմանադրությանն ու օրենսդրությանը, և որքանով է հնարավոր Վրաստանում նման տիպի «վեթինգ» անցկացնել։
Օրինակ, մեզ հայտնի է ալբանական մոդելը, երբ «վեթինգի» համակարգի արդյունքները գոհացուցիչ չեն, և ավելի շատ խնդիրներ են առաջացրել։ Հիմա ավելի լավ է այս ամենը ուսումնասիրել այլ երկրների հետ կապված։ Եթե քաղաքական կուսակցությունները պայմանավորվեն վեթինգի շուրջ, այդ թվում՝ ընդդիմությունը և իշխող կուսակցությունը, որոշումը պետք է համապատասխանի Վրաստանի Սահմանադրությանը», - ասել է Լևան Իոսելիանին։
«Վեթինգ» (Vetting - անգ.) նշանակում է ստուգել թեկնածուի համապատասխանությունը, ներառյալ բարեխղճությունը, նախքան պետական հատվածում պատասխանատու պաշտոն ստանձնելը:
Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարների համար «վեթինգը» կտրականապես անընդունելի է, և նրանք փորձում են դա ներկայացնել որպես ընդդիմության և հասարակական կազմակերպությունների նախաձեռնություն։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կարծում է, որ այդ մեխանիզմը դեմ է Վրաստանի սահմանադրությանն ու ինքնիշխանությանը։
Գերագույն դատարանի անունից նույնպես հայտարարություն է տարածվել «վեթինգի» վերաբերյալ։ Դրանում ասվում է, որ դատավորների բարեխղճությւոնը միանշանակ, էապես և սկզբունքորեն ստուգելու արտահերթ ընթացակարգը խաթարում է դատարանի կամ անհատ դատավորի անկախությունը։
Իրականում՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացում դատավորների բարեխղճության ստուգման համակարգի ներդրումը Եվրամիության հանձնարարականն է.
««Վրաստանը պետք է իրականացնի դատական համակարգի ավելի լայն բարեփոխում, մասնավորապես՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի բարեփոխումը՝ համաձայն ս.թ. Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։ Ստեղծել անձեռնմխելիության ստուգման արտակարգ համակարգ՝ գործընթացում վճռորոշ դեր ունեցող միջազգային փորձագետների ներգրավմամբ, թեկնածուների և ներկայումս նշանակվածների համար դատական համակարգի բոլոր առաջատար պաշտոններում, մասնավորապես՝ Արդարադատության բարձրագույն խորհուրդում, Գերագույն դատարանում և դատարանների նախագահների պաշտոններում»,- ասվում է ԵՄ ընդլայնման զեկույցում։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան», «Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն», «Դատարանի ժամապահ», «Ժողովրդավարության պահապաններ» և «Քաղաքացիական հասարակության հիմնադրամ» հասարակական կազմակերպությունները նշում են, որ իշխանությունները խոչընդոտում են եվրաինտեգրման գործընթացը՝ հրաժարվելով ստուգել «կլանի» անդամների բարեխղճությունը։
