Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և պատերազմի մեկնարկից հետո, վերջին մեկ տարում Վրաստանի քաղաքացիություն է ստացել Ռուսաստանի 3 297 և Ուկրաինայի 78 քաղաքացի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Արդարադատության նախարարության կողմից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Պաատա Մանջգալաձեին տրամադրված տվյալների համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության 8 333 քաղաքացի։ Նախարարությունը մերժել է 2 638 դիմում, 1 765-ը գտնվում է քննարկման փուլում, 326-ը մնում է չքննարկված, 69-ը՝ կասեցված։
Ռուսաստանի 1 666 քաղաքացի օգտվել է Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու պահանջի ժամանակավոր իրավունքից, իսկ չորսը՝ քաղաքացիությունը վերականգնելու կարգից։ Ռուսաստանի երկու քաղաքացու Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել պարզեցված կարգով, իսկ 1625-ին՝ բացառության կարգով։
Վրաստանի նախագահը կարող է բացառության կարգով Վրաստանի քաղաքացիություն շնորհել այլ երկրի քաղաքացուն, որը հատուկ վաստակ ունի Վրաստանի առաջ, կամ որին քաղացիության շնորհումը բխում է Վրաստանի պետական շահերից:
Նույն ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար արդարադատության նախարարություն է դիմել Ուկրաինայի 211 քաղաքացի։ Այստեղից 55-ը մերժվել է, 57-ը գտնվում է քննարկման փուլում, 14-ը մնացել է չքննարկված, 3-ը կասեցվել է։ Ուկրաինայի 32 քաղաքացի վերականգնել է Վրաստանի քաղաքացիությունը, 46-ը ստացել է այն բացառության կարգով։
2022 թվականի 11 ամսում՝ փետրվարից մինչև դեկտեմբերը ներառյալ, Ռուսաստանի 109 949 քաղաքացի և վեց իրավաբանական անձ նոր հաշիվներ են բացել Վրաստանի կոմերցիոն բանկերում։ Ամենաշատ հաշիվները վրացական բանկերում բացվել են այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում այսպես կոչված համընդհանուր մոբիլիզացիա հայտարարեց: Մասնավորապես, հոկտեմբերին Վրաստանի բանկերում հաշիվ է բացել Ռուսաստանի 27 784 քաղաքացի, նոյեմբերին՝ 15 994 քաղաքացի։
Ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում որպես անհատ ձեռներեց է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 15 917 քաղաքացի։
