Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ընդդիմադիր քաղաքական գործիչ Գոգի Ծուլաիային, ով ներկայումս քաղաքական ապաստան է խնդրում Ֆրանսիայում, մեղավոր է ճանաչել սեռական բնույթի մեկ այլ արարքի համար և դատապարտել չորս տարվա ազատազրկման։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
Այս դատավճռով վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը և չեղարկել՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Հերթական անգամ երևաց, որ մենք ունենք քաղաքականացված դատարան։ Ես քաղբանտարկյալ եմ: Ինձ դատում են, քանի որ համարձակվել եմ վիրավորել Բիձինա Իվանիշվիլիի որդուն: Նա ինձ դա չէր ների։ Հիմա ես Ֆրանսիայում եմ և հույս ունեմ, որ ինձ չեն հանձնի Վրաստանին»,- ասում է Ծուլաիան։
«Ազատ Վրաստան» կուսակցության անդամ, Քութայիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Գոգի Ծուլաիան ձերբակալվել է 2021 թվականի մարտի 17-ին՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Դատախազության տվյալներով՝ մարտի 16-ին Թբիլիսիում Ծուլաիան ալկոհոլի ազդեցության տակ բռնի սեռական բնույթի գործողություններ է կատարել մի կնոջ նկատմամբ, ինչի արդյունքում տուժողը մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է ստացել։ Ծուլաիան հերքել է կնոջ նկատմամբ բռնությունը և նրան մեղադրել Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) գործակալ լինելու մեջ։
Ծուլայայի խոսքով՝ իր ձերբակալության իրական պատճառը մի քանի օր առաջ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդու հասցեին հայհոյանքն էր։
Քաղաքական գործչի դեմ գործը ՆԳՆ-ում քննվել է քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի առաջին մասով (սեռական բնույթի մեկ այլ արարք, որը կատարվել է բռնությամբ): Հանցագործությունը պատժվում է 4-ից 6 տարի ազատազրկմամբ։
Ծուլաիայի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 2021 թվականի հուլիսին՝ գրեթե չորս ամիս ազատազրկումից հետո, դատավոր Լիա Օրկոդաշվիլիի որոշմամբ, Ծուլաիան ազատ է արձակվել 6 000 լարիի չափով գրավի դիմաց։ Դատավորն այս որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով բանտարկյալի հացադուլը և նրա առողջական վիճակը։
2022 թվականի նոյեմբերին դատարանը Ծուլաիային արդարացրել է սեռական ոտնձգության մեկ այլ հոդվածում և նրան մեղավոր է ճանաչել ֆիզիկական ցավ պատճառող հարձակման մեջ: Նա դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, թեև այս պահին Ծուլաիան արդեն Ստրասբուրգում էր։ Արդարացման դատավճիռը դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ դատարանում։
