Եկամուտների ծառայության տեղեկության համաձայն՝ Դարիալի հովտում ստեղծված ծանր օդերևութաբանական իրավիճակի պատճառով «Կազբեգի» մաքսային անցակետում դադարեցվել են մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերը չեն կարող իրականացվել։
Եղանակի բարելավումից հետո «Կազբեգի» անցակետը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով, ամբողջ ծանրաբեռնվածությամբ, իսկ ուղևորների ու բեռների տեղափոխումը կիրականացվի անխափան։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի հատվածում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսման համաձայն՝ նոյեմբերի 29-ից Վրաստանում տեղումները կդադարեն։ Օրվա ընթացքում արևմտյան Վրաստանում տաքանալու է, իսկ արևելյան Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -4, +1, գիշերը կնվազի մինչև -8, -13 աստիճան:
