Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում 25-ամյա երիտասարդը հարձակվել է հարևանությամբ ապրող հոր և աղջկա վրա և փորձել սպանել նրանց։ Այս մասին սոցցանցերում գրել է տուժող կինը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ի գիշերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Երբ լողանում էի, իսկ հայրս խանութում էր, մեր տուն եկավ հարևանը՝ 25-ամյա Ռ.Գ.-ն։ Շուտով եկավ նաև հայրս։ Այն մարդը, ում անունը ես նոր եմ իմացել և մինչ այժմ միայն բարևում էի, փորձեց սպանել ինձ և հորս։ Հայրս գլխին ավելի քան 30 վերք ունի։ Քանի որ ես հիմնականում կարողացա խուսափել դանակից, ընդամենը 4 կտրվածք ունեմ ու դաժան ծեծի եմ ենթարկվել։ Նա ամեն կերպ փորձում էր սպանել ինձ։ Լոգարանում ուզում էր խեղդել։ Ես դանակը 3 անգամ խլեցի ու նետեցի, որով ուզում էր կտրել կոկորդս։ Երբ ես նետեցի դանակը, սկսեց հարվածել գլխիս և դեմքիս։ Վերջում տունը վառեց, գազը բաց թողեց ու գնաց։ Հրաշքով մենք ողջ մնացինք։ Փառք Տիրոջը և շնորհակալություն հարևաններին, ովքեր փրկեցին մեզ»,- գրել է կինը և հրապարակել դեպքի լուսանկարները։
Նրա խոսքով՝ հոր առողջական վիճակը ծանր է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանները ձերբակալել են հարձակվողին։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ նա մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելու մեջ։ Տուժողն ասում է, որ հարևանի հարձակման պատճառն իրեն անհայտ է։
