Թուրքիայում ձայների հաշվվման գործընթացը դեռ չի ավարտվել, սակայն, ամենայն հավանականությամբ, սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել հավաքել ձայների 50%-ը, որն անհրաժեշտ է առաջին փուլում հաղթանակի համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Քվեատուփերի 99,31%-ը հաշվելուց հետո Էրդողանը ստացել է ձայների 49,41%-ը, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմության ներկայացրած թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,96%-ը։
Վաղ առավոտյան Անկարայում աջակիցների հետ անցկացրած հանդիպման ժամանակ իր ելույթում Էրդողանն ասել է, որ Թուրքիան և նրա ժողովուրդը հաղթել են ընտրություններում՝ անկախ դրանց արդյունքներից։
«Մայիսի 14-ը մեր երկրի ընտրությունների պատմության մեջ ընտրողների մասնակցության առումով ռեկորդներից մեկն էր։ Մեր քաղաքական գործունեության ընթացքում մենք հարգանք ենք դրսևորել ժողովրդի կամքի նկատմամբ։ Մենք հարգում ենք ընտրողների կարծիքը այս և հետագա բոլոր ընտրություններում։ Մեր օգտին ձայների տարբերությունը մոտ 2,6 միլիոն է, ուստի մենք դեռ հավատում ենք առաջին փուլում հաղթանակին, բայց եթե ժողովուրդը ընտրություն է կատարել երկրորդ փուլի օգտին, մենք պատրաստ ենք այս որոշումը կայացնել»,- ասել է Էրդողանը։
«Եթե մարդիկ ասեն, որ կլինի երկրորդ փուլ, մենք կհաղթենք երկրորդ փուլը: Հասարակության մեջ փոփոխությունների ցանկությունը 50%-ից ավելի է»,- լրագրողներին ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները նույնպես կայացել են մայիսի 14-ին։ Ըստ նախնական արդյունքների՝ առաջատարը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է։ Երկրորդ տեղում է «Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցությունը», որի նախագահն է Քեմալ Քըլըչդարօղլուն։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը ղեկավարել է երկու տասնամյակ։ 2003-2014 թվականներին եղել է վարչապետ, իսկ 2014 թվականից՝ նախագահ։
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ։ Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի նախորդ խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունը կամ 100 հազար ընտրող։ Նախագահ է դառնում այն թեկնածուն, որը ստանում է ձայների 50%-ից ավելին առաջին փուլում, իսկ եթե ոչ մի թեկնածու չի հավաքում ձայների մեծամասնությունը՝անցկացվում է երկրորդ փուլ լավագույն արդյունքներ գրանցած երկու թեկնածուների միջև։ Այս տարի երկրորդ փուլը սպասվում է մայիսի 28-ին։
Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են նախագահական ընտրությունների հետ միասին։ Ընտրողները 600 հոգանոց բարձրագույն օրենսդիր մարմնում իրենց ներկայացուցիչներին ընտրում են համամասնական ընտրակարգով։
