Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում տեղական ժամանակով ժամը 13:24-ին հերթական ուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,5 մագնիտուդ։ Նույն նահանգը եղել է նաև 7,8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 4։17-ին։ Ցնցումները զգացվել են նաև Վրաստանի տարածքում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1500-ը, ավելի քան 6470 մարդ վիրավորվել է։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայում դեսպանատանը հայտնել են, որ հարավարևելյան Անթաքիա քաղաքում զոհվել է Վրաստանի քաղաքացի։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ տուժել է 10 քաղաք։
«Քանի որ երկրաշարժի գոտում շատ շենքեր դեռ մաքրվում են փլատակներից, մենք չգիտենք, թե որքան կավելանա զոհերի և վիրավորների թիվը»,- ասել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով, այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը երկրում ամենամեծ աղետն է 1939 թվականին Երզինջանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, որը խլել է 33 հազար մարդու կյանք։
Այսօրվա երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավերվել է մոտ 3 000 շինություն։
Թուրքիային օգնություն է առաջարկել 45 պետություն, այդ թվում՝ Վրաստանը։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ համապատասխան տեխնիկա և փրկարարներ կուղարկի փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։
Թուրքիան սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է: 1999 թվականին Իզմիթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 17 000 մարդ, իսկ ավելի քան 250 000 մարդ մնացել է անօթևան: Այն ժամանակ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։
