Տուրքի վճարումն այլևս հիմք չի հանդիսանա զորակոչիկների ազգային զինվորական ծառայության զորակոչը հետաձգելու համար: Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը նոր «Պաշտպանության օրենսգրքի» նախագծի երկրորդ ընթերցման արդյունքում հանել է 72-րդ հոդվածը, որով զորակոչը մեկ տարով հետաձգելու համար անհրաժեշտ էր վճարել 10 հազար լարի տուրք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 4 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 5 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 6 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն հայտարարել է, որ կան բավարար հիմքեր զորակոչը հետաձգելու կամ դրանից ազատվելու համար։
«Քննարկում ենք ունեցել և կարծում ենք, որ սա մեծ վիճակագրություն չէ, ավելին, շատերը հնարավորություն չեն ունենա օգտվել այս բարձրացված վճարից։ Բացի այդ, կան պարտադիր զինծառայության հետաձգման և դրանից ազատման տարբեր հիմքեր, նաև առանձին դեպքերում վարչապետն իրավունք ունի գնահատել կոնկրետ դեպքը և հետաձգել, կամ ծառայությունից ազատել երիտասարդին»,- ասել է Գիորգաձեն։
Խորհրդարանն ապրիլի 4-ին՝ 80 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության նախաձեռնած «Պաշտպանության օրենսգրքի» նախագիծը։ Պարտադիր զինվորական ծառայությունը վերանվանվել է «Զորակոչիկների ազգային զինվորական ծառայության»։
Օրենսգրքի ընդունման դեպքում՝ զորակոչիկների ազգային զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի: Մասնավորապես, 12-ամսյա ժամկետի փոխարեն գործելու են հետևյալ ժամկետները. մարտական ստորաբաժանումում ծառայության համար՝ 6 ամիս, պաշտպանության կամ անվտանգության ստորաբաժանումում ծառայության համար՝ 8 ամիս, Կրտսեր հրամանատարական պաշտոններում և նախապես որոշված մասնագիտություններում ծառայության համար՝ 11 ամիս:
Զորակոչիկների ազգային զինվորական ծառայության համալրումը կիրականացվի ամենամյա պատահական ընտրության սկզբունքով՝ սահմանված հերթականության կարգով, էլեկտրոնային համակարգի միջոցով։ Զորակոչիկների ազգային զինվորական ծառայություն անցնել հնարավոր կլինի միայն ՊՆ համակարգում:
Նշված փոփոխությունները նախատեսվում է գործարկել 2025 թվականի հունվարի 1-ից։
