Այս տարվա ապրիլի 20-ից Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում կսկսի գործել Նիդերլանդների Թագավորության «Տրանսավիա» (Transavia) բյուջետային ավիաընկերությունը։ Ամստերդամ-Թբիլիսի-Ամստերդամ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Սա շատ կարևոր նորություն է Վրաստանի համար, քանի որ Նիդերլանդները ռազմավարական ուղղություն է մեր երկրի զբոսաշրջության և ավիացիոն ոլորտների համար։ Մենք կշարունակենք խթանել Վրաստանի հանրաճանաչությունը, իրականացնել մարքեթինգային արշավներ, որպեսզի մեր երկրի զբոսաշրջային ներուժն էլ ավելի և արժանապատվորեն ներկայացնենք Նիդերլանդներում, արդյունքում ուղիղ չվերթերով երկիր ընդունենք ավելի շատ եվրոպացի զբոսաշրջիկների»,- ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարի տեղակալ Մարիամ Քվրիվիշվիլին։
Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2023 թվականի երեք եռամսյակում՝ հունվարից սեպտեմբեր, ԵՄ երկրներից (ներառյալ Մեծ Բրիտանիան) Վրաստան է իրականացվել 328 909 այցելություն։ Նրանց թվում 12 065 այցելու եղել է Նիդերլանդներից։ Անցած տարվա առաջին երեք եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Նիդերլանդներից այցելուների թիվն աճել է 33,8%-ով (3 048 այցելություն)։
Transavia-ն հոլանդական բյուջետային ավիաընկերություն է, որը գործում է շուկայում 1966 թվականից: Ավիաընկերությունը Air France KLM խմբի դուստր ձեռնարկությունն է և ներկայում իր նավատորմում ունի Boeing տիպի ինքնաթիռներ։ Ավիաընկերության օդանավերը տեղակայված են Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի օդանավակայաններում:
