Սննդի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի տարածաշրջանային բաժնի տեսուչները, պարեկային ոստիկանության ներգրավմամբ, Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի Վաշլովանի գյուղում ֆիզիկական անձի՝ Գոգա Բաքուզանովի տան բակում հայտնաբերել են ապօրինի արհեստականորեն կազմակերպված սպանդանոց, որտեղ ձիեր են մորթվել:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Սննդի ազգային գործակալության տեղեկություններով՝ անձի նկատմամբ նշանակվել է 1000 լարի տուգանք, և գործն ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ հետագա քննության համար։
Ինչպես նաև, այսօր, սննդի ազգային գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայությունը տուգանել է «Լիդեր» ՍՊԸ-ին (Գլդանի Ա/միկրոշրջան, 48 շենքի հարակից տարածք) և կասեցրել արտադրական գործընթացը։ Նոյեմբերի 16-ին ընկերությունից կրկնակի հետազոտության համար վերցված մսամթերքի նմուշներում ձիու և էշի ԴՆԹ է հայտնաբերվել:
Վերջին ժամանակահատվածում մսի խանութներում ձիու և էշի մսի վաճառքի մի շարք փաստեր են բացահայտվել։
Սպառողները խախտման մասին կարող է տեղեկություն տրամադրել թեժ գծով՝ 1501։
