Մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանին, ով «Վրացական երազանքի» կողմից առաջադրվել է ընտրական ցուցակի վեցերորդ համարով, լքում է իր պաշտոնը։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 25-ին ռեժիսոր Գիզո Ժորդանիայի հոբելյանական երեկոյին ունեցած ելույթի ժամանակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 5 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
«Չեմ հիշում, եթե հիշում եմ՝ մեկ-երկու դեպք, երբ բեմ եմ բարձրացել ու հոբելյանական միջոցառմանը ելույթ ունեցել։ Ես միշտ կարծում էի, որ դա ավելորդ է, ոչ ադեկվատ և անտեղի, բայց այսօր ես այս բեմում եմ, քանի որ պետք է հրաժեշտ տամ ձեզ: Վաղը իմ վերջին աշխատանքային օրն է։
Սկզբում դա ինձ համար անակնկալ էր, բայց վերջին մի քանի օրերին ես թուլացա ու կատակի տրամադրություն ունեմ: Ես չգիտեմ, թե ինչ եմ անելու խորհրդարանում և ինչու են ինձ նման իրավաբանին կանչում այնտեղ։ Միայն ձեր ասպարեզում չեն դերասաններն ու ռեժիսորները։ Ես աշխատում եմ որպես դերասան, որտեղ էլ որ լինեմ։ Ինձ կանչեցին, ես գնում եմ, և դերը պարզ կդառնա, թե ինձ ինչ են հանձնարարել»,- ասել է Ծուլուկիանին։
Թեա Ծուլուկիանին մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի մարտից։ Մինչ այդ՝ 2020 թվականի հոկտեմբերի 31-ի, խորհրդարանական ընտրությունների արդյունքում նա դարձել էր պատգամավոր, իսկ մինչ նախարար նշանակվելը՝ կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահն էր։ Ծուլուկիանին «Վրացական երազանքի» խորհրդարանական ցուցակում էր 2012 թվականին, իսկ ընտրություններում հաղթելուց հետո նշանակվեց Վրաստանի արդարադատության նախարար։
Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին, իսկ այսօր լրանում է ընտրական ցուցակների գրանցման ժամկետը։ Վրաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ խորհրդարանի անդամության թեկնածու գրանցվելուց հետո նախարարները պետք է հրաժարվեն իրենց պաշտոններից և ազատ արձակվեն։
