2023 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) աճել է 3 տոկոսով։ Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ ինդեքսի տարեկան աճը կազմել է 13․1 տոկոս, իսկ 2020 թվականի միջինի համեմատ ցուցանիշն աճել է 28․8 տոկոսով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ըստ Սաքստատի՝ RPPI-ն սահմանափակվում է Թբիլիսիով և ներառում է միայն նոր բնակելի անշարժ գույքի շուկան՝ ինչպես բազմահարկ տների (բնակարանների), այնպես էլ առանձնատների հատվածները։
2023 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, գների աճ է նկատվել ինչպես բնակարանների (3.4%), այնպես էլ առանձնատների (1.6%) հատվածում։ 2022 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ երկու հատվածներում էլ գներն աճել են՝ բնակարաններինը՝ 10.6 տոկոսով, իսկ առանձնատներինը՝ 16.2 տոկոսով։
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նորակառույց (ավարտված) բնակարանանների հատվածում 1 մետր քառակուսիի մեդիանային արժեքն ամենաբարձրն է Մթածմինդա, Վակե և Կրծանիսի թաղամասերում: Օրինակ՝ Մթածմինդա թաղամասում բնակարանների հատվածում 1 քառակուսի մետրի արժեքը 5 167 լարի է, իսկ առանձնատան դեպքում՝ 3 776 լարի։ Ամենացածր մեդիանային արժեքը Սամգորիի և Գլդանիի շրջաններում է:
Բնակարանների և առանձնատների հատվածում գներն աճել են ինչպես կանաչ և սպիտակ կարկասների, այնպես էլ սև կարկասի դեպքում։
