2023 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ՝ Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) աճել է 2․9%-ով, իսկ տարեկան աճը կազմել է 12․8%: 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ ինդեքսն աճել է 39.8%-ով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ՝ գների աճ է գրանցվել ինչպես բնակարանների հատվածում՝ 2.5%, այնպես էլ առանձնատների հատվածում՝ 4.3%։
2022 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ գներն աճել են երկու հատվածներում՝ բնակարանների դեպքում՝ 14․2%-ով, իսկ առանձնատների դեպքում՝ 8․6%-ով։
2023 թվականի չորրորդ եռամսյակում նորակառույց (ավարտված) բնակարանային հատվածում 1 քառակուսի մետրի միջնարժեքն ամենաբարձրն է Մթածմինդա, Վակե, Սաբուրթալո, Կրծանիսի և Դիդուբե շրջաններում։ Օրինակ՝ Մթածմինդայում բնակարանների հատվածում 1քմ-ն արժե 5 528 լարի, իսկ առանձնատների հատվածում՝ 4 424 լարի։ Ամենացածր միջնարժեքը գրանցվել է Իսանիի, Գլդանիի, Նաձալադևիի և Սամգորիի շրջաններում: Օրինակ՝ Իսանիում բնակարանային հատվածում 1քմ-ի գինը 3 273 լարի է, իսկ առանձնատների հատվածում՝ 2 525 լարի։
Չորրորդ եռամսյակի համաձայն՝ ավարտված բնակարանների հատվածում 1քմ-ի միջնարժեքը, ըստ իրենց վիճակի (կարկասի) հետևյալն է՝ սև կարկաս՝ 2 868 լարի, սպիտակ կարկաս՝ 3 250 լարի, կանաչ կարկաս՝ 3 667 լարի։
Ըստ Սաքստատի՝ բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը ներառում է Թբիլիսի քաղաքի նորակառույց և կառուցվող բնակարանների անշարժ գույքի շուկայի հատվածը։
