Օրթաճալա թաղամասի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 4 քաղաքացիներից մեկի՝ 25-ամյա երիտասարդի առողջական վիճակը ծանր է։ Այս մասին հայտարարել է «Նյու Հոսպիտալսի» կլինիկական տնօրեն Գիորգի Կորձախիան։ Բժշկի խոսքով՝ պացիենտն անգիտակից վիճակում է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ներկայումս կլինիկայում է մնում 25-ամյա մի երիտասարդ, ում վիճակը բավականին ծանր է, ունի բաց կոնքի և սիրտ-կրծքավանդակի վնասվածք։ Հիվանդը անգիտակից վիճակում է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և արհեստական շնչառության տակ»,- ասել է Կորձախիան։
Երեկ երեկոյան հիվանդանոց տեղափոխված երկու վիրավորներից մեկը 12-ամյա երեխա էր։ Բժշկի խոսքով՝ անչափահասն առավոտյան դուրս է գրվել։ Երկրորդ տուժածը թեթև վնասվածքներ է ստացել։
Օրթաճալայում՝ Նիկոլոզ Չխեիձեի փողոցում, 9-հարկանի շենքում, որտեղ ապրում է մոտ 100 տեղահանված ընտանիք, պայթյունը տեղի է ունեցել ուշ գիշերին։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, չորս վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ շենքի բնակիչների՝ պայթյունը տեղի է ունեցել չորրորդ հարկում և հավանաբար գազի արտահոսքից է առաջացել։ Ինչպես հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանում, քաղաքային լաբորատորիան կպարզի՝ շենքը բնակելի է, թե ոչ։
