Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է 8 576 967 լարի ծախսել ամանորյա միջոցառումների, այդ թվում՝ դեկտեմբերի 31-ին կայանալիք գալա համերգի և «Ամանորյա քաղաքի» կազմակերպման համար: Պետական գնումների գործակալության կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ քաղաքապետարանը ցանկանում է անհրաժեշտ ծառայությունները ձեռք բերել առանց մրցույթի, պարզեցված գնման միջոցով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Միջոցառումների առանձնահատկություններից ելնելով` նախատեսված միջոցառումների գերակշիռ մասը ինքնատիպ աշխատանքներ են։ Բացի այդ, վերոնշյալ գործունեությանը զուգահեռ առաջանում են որակյալ կատարողների հետ համագործակցության հարցեր, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ժամանակի սղության։ Ելնելով վերոգրյալից՝ անհնար էր նախապես պլանավորել գնումը»,- պարզաբանում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Դեկտեմբերի 13-ից հունվարի 15-ը Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է կազմակերպել «Ամանորյա քաղաք» և ժամանցային միջոցառումներ անցկացնել Օրբելիանիի հրապարակի հարևանությամբ, Չոր կամրջի վրա, Մայրենի լեզվի այգում և Արդարադատության տան ավտոկայանատեղիի հարևանությամբ։ Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքի բնակիչների և հյուրերի համար նախատեսված ամանորյա տարածքները հագեցած կլինեն հետաքրքիր ներկայացումներով, մշակութային, մարզական, կրթական, մանկական, տարբեր թեմատիկ միջոցառումներով և տարբեր ժանրերի համերգներով։
Նախատեսվում է կազմակերպել «Քաղցրավենիքի փառատոն» և «Թբիլիսիի Սուրբ Ծննդյան շուկա»։ Միջոցառումների ծրագիրը կմեկնարկի դեկտեմբերի 6-ին խորհրդարանի հարակից տարածքում կենտրոնական տոնածառի լույսերի վառման արարողությամբ։
