Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն այս անգամ վիրավորել է «Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողին։ Այդ կերպ նա խուսափել է ուղիղ պատասխանելուց այն հարցին, թե իրե՞ն է պատկանում թանկարժեք մեքենան, որի մեջ նկարվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Մի անհանգստացեք, մի նյարդայնացեք, դուք առանց այդ էլ անհանգստանալու շատ բան ունեք ու նման վիճակում եք։ Նորից եմ կրկնում՝ չեմ ասի, թե որտեղ եք։ Դե, Նիկա Գվարամիան ձեզ լավագույնս կասի, թե որտեղ եք և ինչպես եք»,- ասել է Կալաձեն լրագրողին։
Արձագանքին, որ ավտոմեքենաների ցուցասրահների տեղեկությամբ մեքենայի արժեքը կազմում է առնվազն 500 հազար եվրո, Կալաձեն լրագրող Լիկա Ջանքարաշվիլիին «հիմար» է անվանել։
«Ինչի՞ արժեքն է 500 հազար։ Դա հիմարների համար, ձեր նման հիմարների համար նման մեքենան կարող է արժենալ 500 հազար։ Ես չեմ պատրաստվում վիրավորել, ես խոսում եմ իրականության մասին։
Ինչ վերաբերում է իմ սեփականություն հանդիսացող մեքենաներին, ապա դրանք բոլորն էլ նշված են իմ հայտարարագրում։ Ուրեմն իմը չէ [այս մեքենան]: Ո՞վ է ձեզ հարցնում, ո՞ւմ մեքենայով է... Քեզ ի՞նչ է հետաքրքրում, ո՞վ է քեզ հարցնում։ Ձեր սեփական գործով զբաղվեք: Տեսնու՞մ եք, թե ինչ օրի եք և ինչ վիճակում եք։ Նայեք դրան»:
Օգոստոսի 20-ին Կախա Կալաձեն Instagram սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ նա հավանաբար նստած է Mercedes G-class-ի կաբրիոլետում։ Թբիլիսիի քաղաքապետը գույքի վերջին հայտարարագրում նման մեքենա չի նշել։ Ըստ հայտարարագրի՝ նա ունի ընդհանուր առմամբ տասը թեթև ավտոմեքենա և մոտոցիկլետ, որոնցից ամենաթանկը՝ PORSCHE 911-ը, գնել է 150 000 ԱՄՆ դոլարով։
