Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է, որ հունվարի 9-11-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում և բարձր լեռներում՝ ձյուն (հունվարի 10-11-ը Վրաստանի արևելյան շրջանների ցածրադիր գոտիներում նույնպես հնարավոր է տեղա ձյուն), մառախուղ, բուք, ճանապարհներին մերկասառույց և ձնահյուսի վտանգ։ Ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ։
Առատ ձյան, ցածր տեսանելիության, բքի, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։
Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ առաջացնել և ակտիվանացնել։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում միայն ձնահյուսից պաշտպանող թունելներով: Թունելներում բեռնատարների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը կիրականացվի միակողմանի։
Մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-147 կմ (Փարվանայի լեռնանցք-Նինոծմինդա) հատվածում վերականգնվել է կցորդներով, կիսակցորդներով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը։ Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի 38-րդ կմ-ում երթևեկությունը վերականգնվել է միակողմանի ռեժիմով։ Գուլեբ գյուղում սողանք է առաջացել, ինչի պատճառով ճանապարհը փակվել է։
