2023-2024 ուսումնական տարվա համար հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին դասարանցիների գրացման III փուլը՝ համընդհանուր գրանցումը մեկնարկել է հունիսի 8-ին, ժամը 09:00-ին և կշարունակվի մինչև հունիսի 23-ը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Գրանցումն իրականացվում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի register.emis.ge կայքում։ Գրանցումը պետք է իրականացնի ծնողը/օրինական ներկայացուցիչը։ Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 26-ից հուլիսի 12-ը։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը կչեղարկվի։
Այն աշակերտները, որոնք չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ որոնք ցանկանում են փոխել իրենց գրանցումը, դպրոցներում կգրանցվեն IV փուլում՝ հուլիսի 17-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ մնացած ազատ տեղերում կամ նախորդ փուլերում ազատված տեղերում։
Չորրորդ փուլում աշակերտի գրանցումն իրականացնում է հանրակրթական դպրոցը՝ ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։
Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը.
- Աշակերտի օրինական ներկայացուցչի հայտարարությունը, որը պետք է պարունակի տեղեկություն օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին և պետք է համապատասխանի Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված այլ պահանջներին, օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի (առկայության դեպքում) պատճենը: Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում): Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հորդորում է ծնողներին ուշադիր ծանոթանալ գրանցման պայմաններին, որպեսզի կարողանան երեխային ժամանակին և առանց խնդիրների գրանցել դպրոցում:
