Գլխավոր դատախազության տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ օրեր առաջ Բաթումիում մահացած դեռահաս աղջիկը սիստեմատիկ սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության զոհ է դարձել և ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել։ Դատախազության տեղեկություններով՝ հանցագործության մեջ մեղադրվողը ձերբակալվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
«Հետաքննությամբ պարզվել է, որ Բաթումիում մեղադրյալը սիստեմատիկ կերպով սեռական հարաբերություններ է ունեցել 16 տարին չլրացած տուժողի հետ։ Նա նաև սիստեմատիկ կերպով նվաստացրել է նրան, բանավոր վիրավորել և ոտնահարել նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչի պատճառով հունիսի 11-ին տուժողն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով բնակելի շենքի 15-րդ հարկից»,- հայտնում են դատախազությունից։
Ոստիկանությունը մեղադրյալին բերման է ենթարկել հունիսի 13-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 115-րդ և 140-րդ հոդվածներով, որոնք ներառում են ինքնասպանության հասցնելը (գենդերային հիմքով) և չափահասի կողմից մինչև 16 տարեկան անձի հետ նախնական իմացությամբ սեռական բնույթի կապը։
Ներկայացված մեղադրանքի ճանաչման դեպքում մեղադրյալին սպառնում է 7-ից 9 տարվա ազատազրկում։
Ըստ ՆԳՆ վիճակագրության՝ այս տարվա առաջին երեք ամիսներին քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով հարուցվել է 30 հանցագործության հետաքննություն, որից 21-ը բացահայտվել է։ 2022 թվականի ընթացքում գրանցվել է նման 155 հանցագործություն։ Բացահայտման տոկոսը կազմել է 56,77%:
Այս թեմայով՝
Աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար ձերբակալվել է դպրոցի միկրոավտոբուսի վարորդը
