«Վրաց ժողովրդի ժողովրդավարական ընտրությունը խաթարվել է զանգվածային խախտումներով, այդ թվում՝ ահաբեկմամբ, բռնությամբ և ձայների գնմամբ»,- Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին քննադատական հայտարարությամբ է արձագանքել ԱՄՆ հանրապետական սենատոր Ռոջեր Ուիկերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Անցյալ շաբաթ օրը վրաց ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր՝ իրացնելու նոր կառավարություն ընտրելու իր ժողովրդավարական իրավունքը։ Արժանապատիվ, թափանցիկ ու օրինական գործընթացի փոխարեն նրանց ստացածը ֆարս էր։
Ցավոք, Մոսկվայի կողմից աջակցություն ստացող «Վրացական երազանքը» կարծես հավատում է, որ Ռուսաստանի և նրա ավտորիտար առանցքի հետ միասին կարող է սպասել ԱՄՆ-ի և Վրաստանի դեմոկրատական դաշնակիցների գործողությունների անցնելուն»,- ասում է սենատորը:
Նրա խոսքով, ընտրակեղծիքները հարված են ոչ միայն Վրաստանի փխրուն ժողովրդավարությանը, այլ եթե այդպես մնա, դա կլինի երկրի երկար եվրաատլանտյան նկրտումների, իսկ գուցե նույնիսկ ինքնիշխանության վերջը։
«Մենք պետք է հստակ ու վճռական դիմակայենք այս ընտրակեղծիքներին և դրա ոչ լեգիտիմ արդյունքներին։ Քանի դեռ «Վրացական երազանքը» պայքարում է իշխանության համար ոչ ժողովրդավարական միջոցներով և բռնի ավտորիտարների խնամակալության ներքո, նրանք կհնձեն այն անհարգալից վերաբերմունքն ու մեկուսացումը, որին նրանք արժանի են», - ասել է Ուիկերը:
Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի տվյալների, «Վրացական երազանքը» ստացել է ձայների 53,93 տոկոսը։ Չորս ընդդիմադիր կուսակցությունները և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում են, որ այս արդյունքը «ամբողջովին կեղծված է»։
Այս թեմայով՝
Մենք հույս ունեինք ազատ և արդար ընտրությունների, բայց տեսանք բոլորովին այլ բան․ սենատորներ
 
																 
                  
 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			