Սամտրեդիայում հարձակման է ենթարկվել «Ախալի» կուսակցության համանախագահ Նիկա Մելիան։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը հարցազրույց է տվել լրագրողներին։ Երիտասարդը թաքուն մոտեցել է Նիկա Մելիային և բռունցքով հարվածել նրա գլխին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 4 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 5 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 6 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
«Ես չգիտեմ, թե ով է նա, ճիշտն ասած, երևի իմաստ չունի, և ես չեմ էլ ուզում իմանալ, թե ով է։ Նրանց հավաքական անունն է օլիգարխիկ ռեժիմի ներկայացուցիչներ... Երբ վերջին ամիսներին թաքնվում են 17, 18, 19 տարեկան երիտասարդների, և ոչ միայն երիտասարդների տների մոտ և ֆիզիկական բռնության ենթարկում, միայն այն բանի համար, որ նրանք իրենց երկրի շահերն են պաշտպաում, չպետք է զարմանալի լինի այն, ինչ տեղի ունեցավ։ Կլինի ավելի վատ, բայց այս կառավարությունը կպարտվի»,- ասել է Մելիան հարձակումից հետո։
Հայտնի չէ, թե արդյոք ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ Նիկա Մելիայի խոսքով՝ դեպքից հետո ինքը «ոչ մեկին չի դիմել»։ «Մթավարի արխի» հեռուստաընկերության տեղեկություններով՝ Մելիայի վրա հարձակվողը «Վրացական երազանքի» այսպես կոչված տիտուշկաներից է։
Երեկ Սամտրեդիայում բացվել է «Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» և «Դրոա» ընտրական կոալիցիայի գրասենյակը։ Բացի Նիկա Մելիայից, ընտրողների հետ հանդիպել են նաև Զուրաբ Ջափարիձեն և Էլենե Խոշտարին։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ ընդդիմությունը ստիպված կլինի խոսել ժողովրդի հետ և զարմանալի չի լինի, եթե ընդդիմության ներկայացուցիչներից «պատասխան պահանջեն»։ «Մի՞թե զարմանալի կլինի, եթե կախեթցիները գինուն հայհոյելու համար ընդդիմությունից պատասխան պահանջեն։ Մի՞թե զարմանալի կլինի, եթե աջարացիները պատասխան պահանջեն ընդդիմությունից զբոսաշրջիկներին ձվեր նետելու համար։ Մի՞թե զարմանալի կլինի, եթե Ռուսաստանում ընտանիքի անդամներ ունեցող վրացիները պատասխան պահանջեն ընդդիմությունից օդանավակայանում պիկետ անելու համար։ Ի վերջո, անկախ նրանից, թե որ քաղաքը, որ գյուղը և որ թաղամասն են գնում, զարմանալի՞ է, որ նրանցից պատասխան են պահանջվելու այն բանի համար, որ նրանք զոհաբերել են մարդկանց պատերազմի, ավերածությունների և մահվան համար»,- ասել է Պապուաշվիլին։ Խորհրդարանի նախագահի այս հայտարարությունը ընդդիմության անդամները գնահատել են որպես բռնության ու առճակատման կոչ։
