Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովում Վրաստանը կներկայացվի բարձր՝ արտաքին գործերի նախարարի մակարդակով, իսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միջոցառմանը «մասնավոր անձ» կլինի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Մյունխենում նա միայն իրեն է ներկայացնելու, Վրաստանը չի ներկայացնելու։ Սա մասնավոր անձի ներկայությունն է այնտեղ և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրան չի հետաքրքրում Վրաստանի Սահմանադրությունը, վրացի ժողովուրդը։ Նա կարծում է, որ Վրաստանը իր նստավայրի հետնաբակն է, որտեղ նա կարող է անել այն, ինչ ցանկանում է», - ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի խոսնակը նախագահին մեղադրել է արմատականացման և երկիրը վարկաբեկելու մեջ։ Նրա խոսքով՝ առանց կառավարության թույլտվության Մյունխեն մեկնելը դրա օրինակներից մեկն է:
«Սրա միակ նպատակը Վրաստանի միջազգային հեղինակությունը խարխլելն է։ Նա հետևում է «Ազգային շարժման» ու նրանց հովանավորների սահմանած գծին»,- նախագահի մասին ասել է Շալվա Պապուաշվիլին։
Մյունխենի անվտանգության համաժողովը, որն աշխարհի առաջատար ֆորումն է, կանցկացվի փետրվարի 16-18-ը։ Մինչ միջոցառման մեկնարկը, հրապարակվել է համաժողովի զեկույցը, որտեղ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հիշատակվում է որպես «ռուսամետ օլիգարխ» և նշվում է, որ նա է պատասխանատու Վրաստանի ժողովրդավարական ետընթացի համար։
Համաժողովին կմասնակցի Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։ Բացի այդ, համաժողովին պատրաստվում է մասնակցել նաև Սալոմե Զուրաբիշվիլին, ով, ըստ իր վարչակազմի, պաշտոնապես հրավիրվել է այնտեղ։
2023 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովին Վրաստանի պատվիրակությունը մասնակցել է այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։
