Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՆԳ նախարարության կողմից տուգանվել է 5000 լարիով՝ մարտի 3-ին, «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը խախտելու պատրվագով։ Այդ օրը Զուրաբիշվիլին մասնակցել է Մայրերի երթին: Երթը անցկացվել է քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձանց և նրանց ընտանիքներին աջակցելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Ինձ այսօր կնքել են որպես ակտիվիստ: Իսկ ես կանգնել էի այնտեղ, որտեղ պետք է կանգնեին բոլոր մայրերը՝ խղճի բանտարկյալների մայրերի կողքին», - գրել է Սալոմե Զուրաբիշվիլին Ֆեյսբուքում՝ հրապարակելով տուգանքի կտրոնը։
«Վրացական երազանքի» խորհրդարանը 2025 թվականի փետրվարին, Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցերի սկսվելուց հետո, 10 անգամ բարձրացրել է ճանապարհը փակելու համար նախատեսված տուգանքը՝ 500 լարիից հասցնելով 5000 լարիի: Քաղաքացիներին տուգանքներ է գրում անմիջապես ոստիկանությունը և տրամադրում՝ տուգանքի կտրոններ: Կրկնակի խախտումները հանգեցնում են 6000 լարի տուգանքի կամ մինչև 60 օր վարչական կալանքի։
Զանգվածային և շարունակական բողոքի ցույցերը Վրաստանում սկսվեցին «Վրացական երազանքի» որոշումից հետո՝ մինչև 2028 թվականը Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի հարցը օրակարգ չմտցնելու մասին։
Ներքին գործերի նախարարությունը թաքցնում է հանրային տեղեկությունը այն մասին, թե վերջին ամիսներին քանի մարդ է տուգանվել կամ ձերբակալվել ճանապարհ փակելու համար և որքան տուգանք է նշանակվել։
Մարտին Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտնել է, որ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի մարտի 18-ը ցուցարարներին ճանապարհ փակելու համար նշանակված տուգանքները հասել են 2 միլիոն լարիի։
