«Սաքնախշիրիի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր ՍՊԸ «Սթիլ Ինթերնեյշնլ Թրեյդինգ Քամփնի» ընկերությունը 147 158 969 լարի վարկ է տվել Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Քարթու» բարեգործական հիմնադրամին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Միջազգային բարեգործական հիմնադրամ «Քարթուն» հանդիսանում է «Բանկ Քարթու» ԲԲԸ-ի միակ բաժնետերը։
Ֆինանսական հաշվետվության փաստաթղթի համաձայն՝ «Սթիլ Ինթերնեյշնլ Թրեյդինգ Քամփնի» ՍՊԸ-ն 2022 թվականին «Քարթու»-ին 138 742 222 լարի է վարկ տվել։ Այդ տարի ընկերությունը վարկեր է տվել իրավաբանական անձանց 7-10 տոկոս տոկոսադրույքով։ Նախնական համաձայնագրով վարկի մայր գումարը և դրա վրա հաշվեգրված տոկոսները պետք է վճարվեին 2022 թվականի դեկտեմբերի 31-ին, սակայն 2022 թվականի դեկտեմբերի 30-ին, կողմերի համաձայնությամբ, մարման ժամկետը որոշվել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Տրված վարկի արժեքն աճել է մինչև 147 158 969 լարի։
«Ղեկավարությունը վարկի վերադարձելիությունը գնահատել է վարկառուի գործունեության վերաբերյալ առկա տեղեկատվության, ինչպես նաև երկարաձգված պայմանագրի պայմանների հիման վրա։ Ելնելով այս գնահատականից՝ ղեկավարությունն ակնկալում է, որ վարկն ամբողջությամբ կվերականգնվի մինչև երկարաձգված մարման ժամկետը»,- ասվում է հրապարակված փաստաթղթում։
2019 թվականի սեպտեմբերին «Սթիլ Ինթերնեյշնլ Թրեյդինգ Քամփնի» ՍՊԸ-ն դարձավ «Սաքնակաշիրի» ՍՊԸ-ի՝ Վրաստանում քարածխի արդյունահանման միակ ընկերության 100%-ի սեփականատերը:
2023 թվականին «Սաքնախշիրին» ընդհանուր առմամբ վաճառել է 146 136 տոննա քարածուխ և որպես եկամուտ ստացել 25 327 742 լարի։
