Սահմանային ոստիկանությանը պատկանող «Մի-8» տեսակի ուղղաթիռը վթարային միջադեպ է ունեցել Կազբեգիի օդերևութաբանական կայանում։ Վայրէջք կատարելիս ուղղաթիռը դիմային մասով դիպել է գետնին, սակայն կարողացել է նորից օդ բարձրանալ։ Ըստ ՆԳՆ-ի՝ միջադեպի պատճառ է դարձել արագ և վայրընթաց քամու զանգվածների հանկարծակի տեղաշարժը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Սահմանային ոստիկանության ուղղաթիռը այնտեղ է մեկնել լեհ փրկարարներին օգնելու համար։
«Վայրընթաց օդային զանգվածների փոփոխության արդյունքում ուղղաթիռի առջևի շասսին դիպել է գետնին, ինչի պատճառով վնասվել է թռչող սարքը, սակայն փորձառու և պրոֆեսիոնալ օդաչուներին հաջողվել է կայունացնել ուղղաթիռը, կատարել երկրորդ շրջանը, թռչել Մղինվարծվերիից Թբիլիսիի ուղղությամբ և անվտանգ վայրէջք կատարել սահմանային ոստիկանության հատուկ նշանակության ավիացիոն վարչության բազայում»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Մեկ տարի առաջ Գուդաուրիում «Մի-8»-ի մասնակցությամբ փրկարարական գործողությունն ավարտվել է ողբերգությամբ։ 2022 թվականի հուլիսի 29-ին սահմանային ոստիկանության ուղղաթիռի օգնությամբ պարապլանիստի փրկարարական գործողություն էր ընթանում, երբ ուղղաթիռը կործանվեց։ Ուղղաթիռում եղել է անձնակազմի 4 անդամ, 2 փրկարար և 2 բուժաշխատող։ Բոլոր ութ մարդիկ մահացել են։ Ուղղաթիռը ղեկավարել է փորձառու օդաչու Զազա Լորիան։ Անձնակազմի անդամներից են եղել Դիմիտրի Քաաձեն, Լևան Չոխելին և Անդրո Կուժոշվիլին։ Ուղղաթիռում գտնվել են շտապ օգնության կենտրոնի բժիշկներ Քեթևան Գուլագաշվիլին, Գիորգի Վենեցկին, փրկարարներ Գիորգի Մարգիանին և Կախա Տորչինավան։
Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է, որ ժայռին բախվելուց հետո ուղղաթիռի պոչի ռոտորը վնասվում է, իսկ մի քանի վայրկյանում այն ամբողջությամբ պոկվում է, ինչից հետո ուղղաթիռը կորցնում է կառավարումն ու ընկնում։ Վթարից հետո տեղի ունեցած պայթյունի հետևանքով ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է։ Ուղղաթիռի կործանման պատճառ է նշվել ուղղաթիռի հնարավոր անսարքությունը, ինչը ՆԳՆ-ն հերքել է և հայտնել, որ սահմանային ոստիկանության ուղղաթիռի պոչի հին ռոտորները 2022 թվականի մարտին փոխարինվել են նորերով՝ ելնելով միջազգային ավիացիոն անվտանգության կանոններից և ամբողջությամբ պահպանելով այս կանոնները:
Օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով, սակայն հանրությանը հայտնի չէ հետաքննության ընթացքը։
