Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով գտնվում է անազատության մեջ, կոչ է արել «Ախալի» կուսակցությանը խորհրդարանական ընտրությունների համար միավորվել «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
«Սկզբում իմ նախաձեռնությունն էր բոլորիս համախմբելը։ Դե, քանի որ չի ստացվում, ես հերթական անգամ վերադառնում եմ «Ախալի» կուսակցության հանդեպ իմ նախաձեռնությամբ, որպեսզի գոնե մենք համախմբվենք։
Ինչքան մեծ լինենք, այնքան ավելի ուժեղ կլինենք։ Այս ընտրություններում բոլոր տարբերակներով առաջին տեղում կլինի «Ազգային շարժումը»։ Չեմ կասկածում, քանի որ մարդիկ վերագնահատել են ամեն ինչ, «Ազգային շարժումը» ունի շատ նոր դեմքեր, նոր գաղափարներ, նոր էներգիա»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին «նոյեմբերի 7-ի գործով» դատական նիստում, որին նա միացել է Վիվամեդ կլինիկայից։
Սաակաշվիլին նաև ասել է, որ ողջունում է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության և Մամուկա Խազարաձեի «Լելո» կոալիցիայի միավորումը, քանի որ կարծում է, որ դա ճիշտ ուղղությամբ արված քայլ է։
Դատական նիստի մեկնարկից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Գախարիայի և Խազարաձեի միջև համաձայնություն ձեռք չի բերվել։ Ըստ Գախարիայի կուսակցության՝ իրենք մի կողմ են դրել իրենց կուսակցական շահերն ու հրաժարվել ամեն ինչից, սակայն «կարծես թե մյուս կողմը չի կարողացել ներքին կոնսենսուսի հասնել»։ Դրան հակառակ, Մամուկա Խազարաձեն ասել է, որ պատրաստ էր ստորագրել համաձայնագիրը «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անունից։
Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները ստեղծել են մի քանի դաշինքներ․
- «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - «Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա», «Հանրապետականներ» և էթնիկ ադրբեջանցի ակտիվիստների «Ակտիվիստները հանուն ապագայի» խումբ,
- «Ուժեղ Վրաստան» - «Լելո», Աննա Դոլիձեի «Հանուն ժողովրդի» կուսակցություն, «Ազատության հրապարակ» քաղաքական շարժում, Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ» կուսակցություն, «GEN Z հանուն Եվրոպայի» շարժում,
- «Միասնություն - Ազգային շարժում» - «Միացյալ ազգային շարժում», «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Եվրոպական Վրաստան», քաղաքագետ Գիա Ջափարիձե, պատմաբան Լաշա Բաքրաձե և խորհրդարանի անկախ պատգամավորներ՝ Արմազ Ախվլեդիանի և Թամար Կորձաիա։
«Հանուն Վրաստանի» կուսակցությունը մինչ օրս պայքարում էր ինքնուրույն։ Սեպտեմբերի 16-ին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գիորգի Գախարիային և Մամուկա Խազարաձեին կոչ է արել միավորվել։ Նախագահի խոսքով՝ չկողմնորոշված ընտրողները սպասում են դրական երրորդ կենտրոնի, որն ունի հասարակության մեջ լիարժեք մոբիլիզացիայի համար անհրաժեշտ լիցք ստեղծելու կարողություն։
