Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Միխեիլ Սաակաշվիլիի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն՝ ասելով, որ «ինչպես երևում է դա նրա կյանքը փրկելու միակ միջոցն է»։ Զելենսկին Վրաստանի նախկին նախագահի մասին խոսել է ապրիլի 14-ի տեսաուղերձում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Միխեիլ Սաակաշվիլիի կյանքն այժմ կախված է ոչ թե քաղաքական, ոչ թե անձնական, այլ լիովին էթիկական որոշումից, որն ունի մաքուր և ամուր իրավական հիմք։ Եթե մարդը բժշկական օգնության կարիք ունի, եթե նրա կյանքը կախված է դրանից, ապա այս քայլն անհրաժեշտ է։
Ես գիտեմ, որ Միխեիլի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ խնդրանքով՝ ապահովել նրա պատշաճ բուժումը։ Ինչպես երևում է դա նրա կյանքը փրկելու միակ միջոցն է»,- ասել է Զելենսկին։
Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները նախորդ շաբաթ դիմել են Ստրասբուրգի դատարան։ Ինչպես նշել է փաստաբան Շոթա Թութբերիձեն, ներկայացված հայցը պահանջում է պարզել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով պաշտպանված իրավունքների խախտման փաստը և միջոցներ ձեռնարկել։ «Մենք հուսով ենք, որ կկարողանանք Եվրոպական դատարանին ցույց տալ իրավիճակը, որը ստեղծվել է Միխեիլ Սաակաշվիլիի գործի հետ կապված՝ մի կողմից, որ նա քաղբանտարկյալ է, մյուս կողմից՝ դա նշանակություն չունի. ինչի՞ հիման վրա է նրա ազատությունը սահմանափակվում, փաստն այն է, որ պետությունը կամաց-կամաց սպանում է նրան, և եթե ինչ-որ միջամտություն շատ արագ չիրականացվի, կարելի է ստանալ մի արդյունք, որն անհնար կլինի ուղղել»,- ասել է փաստաբանը։
Մինչ այդ, Թբիլիսիի քաղաքային և վերաքննիչ դատարանները չեն բավարարել բանտարկյալի առողջական վիճակի պատճառով հետաձգելու կամ պատժից ազատելու մասին Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների միջնորդությունը։
Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին տասնմեկերորդ ամիսն է՝ գտնվում է հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Հանրային պաշտպանի կողմից ստեղծված փորձագիտական խմբի գնահատմամբ՝ նրա մոտ առկա է ծանր սարկոպենիա (մկանային հյուծում), քաշի կորուստ և արյան ճնշման կրիտիկական անկում։ Վերջին զեկույցում նշվում է, որ ավելի շատ քաշի կորուստը կհանգեցնի հիվանդի անկողնային գամման: Նյարդաբան Թենգիզ Ծուլաձեի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծանր է և նրա կյանքը փրկելու համար շատ լուրջ միջամտություններ են անհրաժեշտ։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Թբիլիսիում, տեղական ինքնակառավարման ընտրությունների նախօրեին։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։ Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում, ասում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում և Պուտինի գերին է։
