Ռուսաստանի Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն պարտադիր զինվորական կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության զորակոչված անձինք պարտավոր կլինեն հանձնել իրենց անձնագրերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Զորակոչիկը պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելուց հետո պարտավոր է լինելու իր անձնագիրը հանձնել ՆԳՆ միգրացիոն վարչություն։ Փաստաթուղթը հնարավոր կլինի վերադարձնել միայն ծառայության ավարտից հետո։
Եթե զորակոչիկը չհանձնի իր անձնագիրը լիազոր մարմնին, չնայած հիմնավոր պատճառի բացակայությանը, ապա այն կճանաչվի անվավեր։ Նաև անձնագիրն անվավեր կճանաչվի, եթե փոխվի սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը կամ ծննդյան տարեթիվն ու վայրը, սեռը և անգամ դադարեցվի քաղաքացիությունը։շ
Փոփոխությունները վերաբերում են 18-ից 27 տարեկան տղամարդկանց, որոնք պահեստազորում չեն, և որոնց մասով հանձնաժողովը զորակոչի մասին որոշում է կայացրել։ 2024 թվականից Ռուսաստանում նախատեսվում է զորակոչային տարիքը հասցնել 30 տարեկանի։
Փոփոխությունները պետք է հաստատվեն Դաշնության խորհրդի կողմից, որից հետո կպահանջվի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը։ Նոր օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից 180 օր հետո։ Հավանական է, որ այն չի վերաբերի 2023 թվականի աշնանային զորակոչին։
2023 թվականի ապրիլին Ռուսաստանում օրենք է ընդունվել, որն արգելում է ՌԴ քաղաքացիներին լքել երկիրը բանակ զորակոչվելու որոշում կայացնելուց հետո։ Ինչպես պարզաբանում են փաստաբանները, այս նորմը կարող է կիրառվել նաև զորահավաքի ժամանակ զորակոչված անձանց նկատմամբ։
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր հարյուր հազարավոր ՌԴ քաղաքացիներ լքել են երկիրը՝ ռազմաճակատ մեկնելուց խուսափելու համար։ Forbes-ի ռուսական հրատարակությունը գրել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինի կողմից այսպես կոչված մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո երկիրը լքել է մոտ 700 հազար մարդ։ Ամենահայտնի ուղղությունները եղել են Ղազախստանն ու Վրաստանը։ Ռուս-վրացական սահմանին՝ «Վերին Լարս» անցակետում ՌԴ քաղաքացիների երկար հերթեր էին գոյացել։
