Ջավախքի գյուղերում կարելի է հազարավոր տոննաներով թափված կարտոֆիլի բլրակներ տեսնել։ Շատ ֆերմերներ անցյալ տարի գրեթե ինքնարժեքով՝ նույնիսկ 50 թեթրիով չեն կարողացել վաճառել իրենց աճեցրած բերքը: Դրա հիմնական պատճառն այն է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո գրեթե 3-4 անգամ ավելացել է կարտոֆիլի ներմուծումը Ռուսաստանից և Բելառուսից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ռուսական կարտոֆիլի մեծածախ գինը կազմում է 70 թեթրի և 10-20 թեթրիով ավելի է վրացական արտադրանքի գնից։
Անցյալ տարի Վրաստան է ներմուծվել 23 հազար տոննա կարտոֆիլ։ Այստեղից մեծ մասը՝ գրեթե 17 հազար տոննան, ներմուծվել է Ռուսաստանից և Բելառուսից։
Վիճակագրության ծառայության տվյալներով՝ Վրաստան է ներմուծվում 199 հազար տոննա կարտոֆիլ, սպառման համար մեզ անհրաժեշտ է 192 հազար տոննա։ Ըստ տարածաշրջանների՝ ամենից շատ կարտոֆիլ է արտադրվում Սամցխե-Ջավախեթիում՝ գրեթե 130 հազար տոննա։
Ռուսաստանից և Բելառուսից ներմուծման աճի պատճառով տեղի ֆերմերները վերջին 2 տարիներին հատկապես դժվարությամբ են կարտոֆիլը վաճառում, ինչի պատճառով տարածաշրջանում արդեն նվազել է կարտոֆիլի ցանքատարածությունները։
Կարտոֆիլագործությունը Ջավախքում եկամտի հիմնական աղբյուրներից մեկն է։ Այժմ ավելի շատ երիտասարդներ են հեռանում տարածաշրջանից։ Նրանցից շատերը ընտանիքի կարիքները հոգալու համար մեկնում են Ռուսաստան, ինչի արդյունքում Վրաստանի ավելի շատ քաղաքացիներ են կախվածության մեջ մնում այդ երկրից։
